Այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը ներկա էին ներկա եւ նախկին պաշտոնյաներ, վարչական շրջանների ղեկավարներ, սակայն նախկին քաղաքապետերը, այդ թվում՝ Տարոն Մարգարյանը, ինչպես նաեւ ներկայիս ԱԺ նախագահը ներկա չէին:
Aravot.am-ը պարոն Մարությանից հետաքրքրվեց՝ արդյոք հրավեր ուղարկե՞լ են նրանց:
«Իմ մոտեցումն է՝ մենք պետք է հարգենք բոլոր ինստիտուտները եւ չանձնավորենք: Այո, բոլոր նախկին քաղաքապետերին ուղարկվել է հրավեր: Հրավեր է ուղարկվել նաեւ Ազգային ժողովի նախագահին, տեղակալներին, խմբակցությունների ղեկավարներին, հանձնաժողովների նախագահներին: «Պրոտոկոլային» ամեն ինչը սկզբից մինչեւ վերջ պահվել էր: Հրավեր է ուղարկվել բոլոր վարչական շրջանների ղեկավարներին՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից»,-ասաց Հայկ Մարությանը:
Իսկ թե ինչու այդ պաշտոնյաները ներկա չէին արարողությանը, քաղաքապետը պատասխանեց.«Ես, անկեղծ, չգիտեմ՝ ինչու չեն եկել: Միգուցե քաղաքում չէին, միգուցե չեն ուզեցել, միգուցե այլ խնդիրներ էին»:
Մանրամասները շուտով՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ