Այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալությանը ներկա էին վարչական շրջանների ղեկավարները: Aravot.am-ի հարցին՝ թաղապետերի մեծ մասն աշխատել են ՀՀԿ-ի օրոք եւ ընտրությունների ժամանակ էլ աշխատել են հօգուտ ՀՀԿ-ի եւ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, արդյոք նախատեսվո՞ւմ է նրանց պաշտոնանկությունը, Մարությանը վստահեցրեց՝ լինելու են փոփոխություններ: Մեր ճշտող հարցին՝ քաղաքապետն արդեն ունի՞ թեկնածու կադրեր, Մարությանն այսպես արձագանքեց. «Ուզում եք բոլոր «սեկրետներն» այսօր պատմե՞մ: Իմանալու եք: Ուզում եմ վերջանական որոշումները լինեն՝ նոր ձեզ հստակ ասեմ»:
Քաղաքապետը վստահեցրեց՝ քաղաքապետարանում աշխատող պաշտոնյաները պետք է օրենքի հետ խնդիրներ չունենան. «Ես չեմ ուզենա աշխատել այն մարդկանց հետ, ովքեր օրենքի հետ խնդիր են ունեցել եւ սխալ ճանապարհով են գնացել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՆելլիԲԱԲԱՅԱՆ