Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կանադայի վարչապետի կարծիքը հարցրին՝ մարիխուանայի օգտագործման օրինականացման մասին

Հոկտեմբեր 13,2018 15:37

Կանադան մտադիր է մարիխուանայի օգտագործումը օրինականացնել 18-19 տարեկանից բարձր տարիքի մարդկանց համար, ինչը երկրում բուռն քննարկումների տեղիք է տվել: Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ասուլիսի ժամանակ կանադացի լրագրողներն իրենց վարչապետից հետաքրրվեցին այդ նոր նախաձեռնության մասին, թե «ո՞րն է ըստ ձեզ, օրենքով սահմանված այն տարիքը, որից հետո կարելի է օգտագործել մարիխուանա»:

Թրյուդոն պատասխանեց. «Մեր նպատակներից կարեւորագույնը երիտասարդության առողջությունն ու շահերը պաշտպանելն է, քանի որ կան վկայություններ այն մասին, որ մարիխուանայի սպառումը դեռահասների մոտ կարող է մտավոր զարգացման խնդիրներ առաջացնել: Ինչո՞ւ ենք մենք ի սկզբանե 18-19 տարեկանը նախատեսել, որովհետեւ որպես խմիչք գործածալու սահմանագիծ է նաեւ այն ընտրված: Այս փոփոխությունը կվերացնի նաեւ սեւ շուկան, եւ եթե 18-19 տարեկան ազգաբնակչությունը հիմնականում ուսանողներն են, մտահոգիչ հատվածը դա է, սրանով կպաշտպանվի  պոտենցիալ սպառողների կարեւոր սեգմենտը, եւ մեծ հարված կլինի սեւ շուկային: Եթե 26 տարեկան շեմը սահմանեինք՝ խնդիրը չէր լուծվի: Բայց մենք ակնհայտորեն չենք դադարեցնի բոլոր բանավեճերը եւ քննարկումները թեմայի շուրջ, կսպասենք, մինչեւ ավելի վստահելի գիտական ապացույցներ լինեն: Կանադայի դեռահասները ամենամեծ գործածության գործակիցն ունեն, մենք վերահսկում ենք սրանով մարիխուանան, քան ալկոհոլը: Մենք լավագույն փորձից եւ ապացուցողական բազայից առաջ կգնանք: Ինչու է սահմանվել տարիքը նույնը, ինչ ալկոհոլինը, կարիք կա գտնելու ու վերացնելու սեւ շուկան: Զարգացող ուղեղի համար մարիխուանան վտանգավոր է: Չի բացառվում, որ տարիքային շեմը վերացնենք: Քրեական կազմակերպություների եւ սեւ շուկայի համար ուզում ենք թիրախավորել՝ մարիխուանայի օրինականացմամբ: Մենք համարում ենք, որ եթե 25 տարեկան դնենք տարիքը, սեւ շուկան կգրավի այդ բացված տարածքը, իսկ մյուս տարբերակում արմատախիլ կանենք սեւ շուկան: Կառավարությունն այստեղ ունի մեծ պատասխանատվություն, նախարաների խորհուրդը դեռ պետք է որոշում ընդունի: Մենք հասկանում ենք, որ եթե տարիքը 19-ից բարձրացնենք, շուկայի մուտքը կեծացնենք այլ սեգմենտի մեջ»:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նույնպես կողմ էր մարիխուանայի օրինականացմանը ՀՀ-ում: Նա ասել էր, որ Հայաստանում դրա օրինականացումը ժամանակի հարց է:

Սակայն Նիկոլ Փաշինյանը ասուլիսում մարիխուանայի օրինականացման վերաբերյալ հարցին չանդրադարձավ, քանի որ այն ուղղված էր Կանադայի վարչապետին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031