Սոցիալական ծառայության Իջեւանի տարածքային գործակալության աշխատողներից մեկի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: Այն առնչվում է քաղաքացիներից կաշառք վերցնելուն: Մեր տեղեկություններով՝ քրեական գործը վերաբերում է առնվազն 6 քաղաքացիներից կաշառք վերցնելուն:
Կաշառակերության քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ