Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Սոչիում մասնակցել է միջազգային գիտաժողովի

Հոկտեմբեր 13,2018 11:41

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրենի հրավերով աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում է: Պատվիրակությունը մասնակցել է ս/թ հոկտեմբերի 10-13-ն անցկացվող «Պետական և մասնավոր հարկադիր կատարման համակարգեր. համեմատական վերլուծություն և լավագույն փորձ» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: Միջոցառմանը մասնակից էին պատվիրակություններ շուրջ 40 երկրներից, այդ թվում՝ Դատական կատարողների միջազգային միությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Էստոնիայից, Բելառուսից, Չեխիայից, Ռումինիայից, Սերբիայից, Թաիլանդից, Չինաստանից, Աֆրիկա, Ամերիկա մայրցամաքներից և այլն: Այս տարվա միջազգային գիտաժողովը լայն հարթակ է՝ ամբողջ աշխարհում հարկադիր կատարման համակարգերին առնչվող տարատեսակ խնդիրների վերհանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի քննարկման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման համար:

Հոկտեմբերի 12-ին Հակոբ Հակոբյանը հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում գործող հարկադիր կատարման համակարգի մոդելը, Ծառայության ձեռքբերումները 20 տարիների ընթացքում, անդրադարձել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման առավելություններին և հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Գործընկեր երկրների պատվիրակություններն, իրենց հերթին, շնորհավորել են կառույցի ղեկավարին՝ Ծառայության հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Աշխատանքային այցի ընթացքում Ծառայության ղեկավարը առանձնազրույցներ է ունեցել նաև Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի, ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի հետ: Կողմերը քննարկել են փոխգործակցության խորացման ու փորձի փոխանակման ընդլայնման հեռանկարները, որոնց շուրջ ձեռք են բերվել առարկայական պայմանավորվածություններ:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի հաղորդագրություն

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031