Հոկտեմբերի 21-ին կայանալիք Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են երեք թեկնածուներ՝ անկուսակցականներ Գեւորգ Փարսյանը, Էդգար Հովհաննիսյանը եւ «Քաղաքացիական պայմանագրից» Նարեկ Բաբայանը։
Ընտրողներին բաժանված թերթոններում «Իմ քայլը» հեղափոխական շարժումը Կապանը, «որպես հեղափոխված Հայաստանի համայնքի կառավարման առանցք», վերջում դարձնում է Արմավիր։
Պարզ է ՝ որ տեխնիկական վրիպակ է. նույն տեսլականը «Իմ քայլը» նախատեսել է բոլոր քաղաքների համար։ Բայց կարելի է մի փոքր ուշադիր լինել եւ նաեւ չմոռանալ Հայաստանի քաղաքների առանձնահատկությունների մասին:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ