SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Սամվել Գևորգյանը Freelander 11264 մակնիշի 272 ՍԼ 25 համարանիշի ավտոմեքենայով Ռուսաստանի Դաշնությունից դեպի Երևան ընթանալիս, Թբիլիսի քաղաքից 30 կմ հեռավորության վրա, կեսգիշերին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 15 մետր գլորվել ձորը:
Ավտոմեքենայում, որը բարձված է եղել 22 տոննա ալյուրով, հրդեհ է բռնկվել և մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Վրաստանի հրշեջ-փրկարարները ահազանգից բավականին ուշ են ժամանել դեպքի վայր, իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ոչ մի միջոց չի ձեռնարկել մահացած Ս. Գևորգյանի հարազատներին օգնության ձեռք մեկնելու ուղղությամբ:
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում