Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նատալիա Կովալ. Ամեն անգամ ինչ-որ վայրից հիացած հեռանալով մտածել են, որ ավելի գեղեցիկը էլ չի կարող հանդիպել, սակայն, պարզվել է, որ Հայոց Աշխարհի գեղեցկությունը անվերջ է

Հոկտեմբեր 13,2018 10:20

Մոսկվայի «Галерея на Каширке» հայտնի ցուցասրահը մինչև հոկտեմբերի 28-ը ողողված է լինելու Հայաստանի գույներով: Գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը կրում է «Հայաստանի Գույները» խորագիրը, անցկացվում է «Դիալոգ» կազմակերպության նախաձեռնությամբ և Մոսկվայի կառավարության մշակույթի վարչության աջակցությամբ:

Մոսկվայի թիվ 9-ը գեղանկարչական մանկական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, դպրոցի տնօրենի գլխավորությամբ և «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի ուղեկցությամբ, այս տարվա հունիս ամսին այցելել են Հայաստան և մեկ շաբաթ անց վերադարձել այնտեղից աննկարագրելի տպավորություններով ու մոտ հարյուր էսքիզներով, որոնք, արդեն ցրտաշունչ Մոսկվայում, տաղանդաշատ վրձինների ներքո՝ վերածվել են Հայաստանի տաք և վառը գույների:

Յուրի Նավոյանի խոսքերով այդ այցի արդյունքում Հայաստանը ձեռք բերեց ևս 12 բարեկամ, իսկ հիշյալ ծրագիրը կկրի ամենամյա բնույթ: Հաջորդ տարի արդեն դպրոցի սաները հնարավորություն կունենան կտավին հանձնել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի գույները: Կազմակերպությունը կհրապարակի նաև կատալոգ, որտեղ ներկայացված կլինեն ցուցահանդեսին առկա բոլոր 100 աշխատանքները:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Ռ.Դ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ, Մոսկվայի կառավարության մշակույթի վարչության ներկայացուցիչներ:

Դեսպանի խոսքերով, ցուցահանդեսը, որը Նոր Հայաստանին է նվիրված, հանրային դիվանագիտությունը զարգացնելու վառ օրինակ է: Այն հնարավորություն է տալիս մեր երկրի ավանդույթները լավագույնս ներկայացնելու՝ հասարակության տարբեր մասնագիտական շերտերի միջև երկխոսություն ապահովվելու միջոցով:

Թիվ 9-ը դպրոցի փոխտնօրեն Նատալիա Կովալը իրենց ուղևորության մասին պատմելիս ասում է, որ իրենց ցնցել է հայկական բնաշխարհի մոնումենտալ և հյութեղ գեղեցկությունը, երևակայության մեջ խորը հետք են թողել Նորավանքի քարաստանի վառվող գույները, վարդակակաչների անծայրածիր դաշտերը, որոնք կարմիր ծով են հիշեցնում: Նա պատմում է, որ ամեն անգամ ինչ-որ վայրից հիացած հեռանալով մտածել են, որ ավելի գեղեցիկը էլ չի կարող հանդիպել, սակայն, պարզվել է, որ Հայոց Աշխարհի գեղեցկությունը անվերջ է ու ամեն անգամ բացարձակ այլ գույներով է բացվում:

https://www.youtube.com/watch?v=IJLnG3Lt3XQ&t=2s

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031