Բուենոս Այրեսում ընթացող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանը երկրորդ մեդալն ունեցավ:
60 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը երրորդ տեղի համար գոտեմարտում բացահայտ առավելությամբ 9:0 հաշվով հաղթեց մեքսիկացի Միգել Ուգանդեին ու բրոնզե մեդալի արժանացավ:
Մինչ այդ, ծանրորդ, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտի 309 կգ արդյունքով նվաճել էր պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ