Արգենտինայում ընթացող պատանեկան ամառային օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ ներգրավվել է հայաստանցի 60 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը:
Պատանի հայ մարզիկը առաջին գոտեմարտում հաղթել է ալժիրցի ըմբիշին, այնուհետեւ պարտվել Վրաստանի ներկայացուցչին եւ այսօր Երեւանի ժամանակով ուշ գիշերին բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է մեքսիկացի Միգել Ան Ուգալդեի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիամաքսի