Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե նկարահանող, այլ սադրիչների խումբ էր»․ Մանրամասներ՝ Մարալիկում «Ադեկվատ»-ի հետ ունեցած միջադեպից. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2018 20:15

Aravot.am-ը Գյումրիի «Երկխոսության մեդիա կենտրոն» հանդիպման հրավիրված Անիի բնակիչներ Եղիկ Դավթյանից և Գևորգ Շաբոյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ծագեց միջադեպը ցուցարարների և «Ադեկվատի» նկարահանող խմբի միջև և ինչպե՞ս կմեկնաբանեն «Ադեկվատի» տղաների այն հայտարարությունը, թե իրենց դեմ հարձակում է տեղի ունեցել և այն կազմակերպված էր Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Ադեկվատ»-ը օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել, որտեղ ցինիզմի աստիճանի հասնող ծաղր կար Մարալիկի ցուցարարների մասին, կոնկրետ վարկաբեկելուն ուղղված տեսանյութ էր հրապարակվել։ Բնականաբար զայրույթ էր առաջացրել Մարալիկի բնակիչների մոտ, ցուցարարների մոտ առավել ևս։

Իսկ երեկ այդ նույն «Ադեկվատ»-ի» տղաները Մարալիկում են եղել և փորձել են նոր նյութ հրապարակել, ցուցարարները, լավ ճանաչելով այդ տղաներին, առաջարկել են հեռանալ Մարալիկից։ Ասել են՝ գնացեք էստեղից ու ընդհանրապես Մարալիկ մի եկեք, որովհետև ցինզիմի աստիճան մարդանց հեգնում եք։ «Ադեկվատ»-ի տղաները անընդհատ սադրել են, սադրել են, ոստիկանության միջամտությունն էր տեղի ունեցել, իրենց հրավիրել էին բաժին, ինչ-որ գրություններ, թե մեզ հարվածել են, մեզ ծեծել են, բայց տեսանյութեր կան, որտեղ հստակ երևում է, որ ընդամենը բարձր գոռոցներ են եղել և սաստող գոռոցներ են ընդամենը։ Ես, էդ «Ադեկվատ»-ի կատարած աշխատանքը հակահեղափոխական են համարում, որովհետև իրենք մեզ անվանում էին «Նիկոլի խուլիգաններ, զոմբիներ», տեսանյութում էլ շատ հստակ կա, իրենց գործողություններին նորմալ պատասխան ենք տվել»,- ասաց Անիի ավագանու անդամ Գևորգ Շաբոյանը։

Իսկ թե ինչպե՞ս կմեկնաբանի «Ադեկվատ»-ի նկարահանող խմբի այն հայտարարությունը, թե իրենց դեմ հարձակումը կազմակերպված էր Նիկոլ Փաշինյանի կողմից, Գևորգ Շաբոյանն ասաց․ «Տեսեք, գաղափարական առումով մենք նոր Հայաստանի կերտման ճանապարհին ինչ-որ կետ ենք փնտրում մեր մարզում ևս, որովհետև հեղափոխություն եղավ, բայց չեղավ հեղափոխություն մեր մոտ։ Ու այս ամբողջ ընթացքում, ինչ տեղի է ունենում, դա կլինի Գևորգյան Արտակի հրաժարականի պահանջը կամ ուրիշ բան, այդ ամենը ինչը նպատակաուղղված է նրան, որ մենք տեղում ևս հեղափոխության շունչը զգանք։ Նույն Գևորգյան Արտակը 14 տարի շարունակ եղել է Մարալիկ քաղաքի ղեկավարը և այդ ամբողջ ընթացքում իրեն որպես քաղաքական հայրեր Հանրապետական կուսակցության բարձր պաշտոններ զբաղեցնողներն են եղել, պատգամավորներ, քավոր-սանիկություն, այս տեսակի վիճակներով։ Ու դեռևս էս ընթացքում ևս շարունակում են նույն կերպ վերահսկողություն սահմանել իր կատարած աշխատանքի նկատմամբ։ Ու այս ամենը, որ մենք բաց տեսնում ենք, ուզում ենք դարձնել հանրային, ուզում ենք, որ վերջապես մենք էլ հասկանանք, որ ցանկացած քաղաքացի ժողովրդավար երկրում ինքն է օրենքը կերտողը, ժողովուրդը պետք է իշխանությունը լինի։ Ընդամենը սա է մեր պահանջի բովանդակությունը»։

Մեր հարցին պատասխանեց նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը։

«Իրականում վերջերս տարբեր անուններ են շոշափվում, թե ով է այս շարժման հետևը կանգնած, տարբեր պետական պաշտոնյաների, տարբեր պետական չինովնիկների։ Ես երեկվա դեպքերի մասով մանրամասներին շատ տեղյակ չեմ, չեմ ցանկանա գնահատական տալ, չեմ տեսել նաև ձեր նշված անձանց ասուլիսը, բայց կարող եմ պաշտոնապես և ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ որևէ պետական պաշտոնատար անձ, մանավանդ Նիկոլ Փաշինյանը չի կարող նման բանի հետևում կանգնած լինի։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը մի գործառույթ ունի այս պարագայում․ ապահովել օրինականությունը և հնարավորություն ընձեռել ժողովրդին իրենց սահմանադրական իրավունքը իրացնել, ուրիշ գործառույթ չի կարող լինել։ Եթե կլինեն ապացույցներ, մենք սիրով կծանոթանանք այդ ապացույցներին։ Թե ինչու են նման անձինք և շատ այլ անձինք նմանատիպ հայտարարություններ տարածում, իմ անձի հետ կապված էլ տարածում են, կարող եմ միայն ենթադրել, համենայնդեպս մեր համար ենթադրելի է», -ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Եղիկ Դավթյանն էլ ասաց․ «Համաժողովրդական շարժում է այն գործընթացը, ինչը որ ծավալվում է, և այն որևէ արտաքին ուղղորդում չի ունեցել՝ վարչապետի մակարդակով լինի, մարզպետարանի մակարդակով լինի, որևէ մի աջակցություն կողքից չենք ունեցել, մենք պայքարել ենք մեր իրավունքների համար։ Տեսնում ենք, որ համակարգը չի աշխատում, պայքարում ենք, որ աշխատի, ուրիշ բան չենք ուզում։ Մարդիկ չեն հասկանում ասենք համայնք հասկացությունն ինչ է, գնացեք, հարցրեք, բարձրախոսը պահեք, հարցրեք, վարչական ղեկավարներն էլ նույն վիճակում են։ Ես վստահ եմ, որ 80 տոկոսը չի էլ պատկերացնում էդ ինչ է, դրա դեմ չպայքարելը ուղղակի հանցագործություն է, մենք պիտի պայքարենք, որ ունենանք լավ Հայաստան, մեր նպատակն էդ է։ Իսկ ինչ մնում է որակումներին՝ արկածախնդրություն, 20-30 հոգի, անգրագետ, ասենք, որ լավ էլ կրթված, լավ էլ մասնագիտացած, այդ համակարգից լավ էլ տեղյակ մարդիկ ենք ու ամեն ձևով պատկերացնում ենք՝ էդ ինչ է նշանակում, ինչին ենք ընդվզում, ինչի դեմ ենք դուրս եկել, ինչի ենք ուզում հասնել, պայքարելու ենք մինչև վերջ մեր իրավունքներն իրացնելու համար, ուրիշ ոչ մի բան չկա»։

Մենք նաև հետաքրքրվեցինք՝ «Ադեկվատ»-ի հաղորդումից վիրավորվելու դեպքում պատրաստվո՞ւմ են դատի տալ, մեր զրուցակիցները չբացառեցին։

«Մենք տեսնում էինք, որ իրենք սադրիչների խումբ են, կոնկրետ այդ գործողություններին ներկա չէինք, բայց նայելով նկարահանումը՝ տեսնում ենք, որ սադրանքի են տարել, փորձել են սադրել, որ բախումներ լինի և այլ և այլն, որ իրենք կարողանան գործելու հնարավորություն ունենան», -եզրափակեց Եղիկ Դավթյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. վահէ says:

    իսկ ին՞չ դեր ունի Առավոտը, հաղորդող թէ քաղաքական կողմնակի՞ց.

  2. վահէ says:

    իսկ ին՞չ դեր ունի Առավոտը, հաղորդող թէ քաղաքական կողմնակի՞ց.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031