Լրահոս
Օրվա լրահոսը

Կինը մեղադրվում է գրասենյակի հեռախոսների վաճառքի գումարները յուրացնելու մեջ

Հոկտեմբեր 12,2018 19:00

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Բերդ քաղաքի 31-ամյա բնակչուհու դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանում, որ հանդիսանալով «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի վաճառքի եւ սպասարկման Բերդի գրասենյակի ավագ մասնագետ եւ նյութական պատասխանատու անձ, 2017թ. սեպտեմբերից մինչեւ 2018թ. մայիսն ընկած ժամանակահատվածում ուրիշ գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ յուրացրել է իրեն վստահված`գրասենյակում առկա բջջային հեռախոսների վաճառքից գոյացած կանխիկ գումարները եւ դրանք օգտագործել իր անձնական կարիքները հոգալու համար:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով(«Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով»): Կնոջ հանդեպ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031