Լրահոս
Օրվա լրահոսը

Մասոնական օթյակի մեծ վարպետի տեղակալ. «Պետք է ազատվել հին մտքերից, որոնք ասոցացվում են Ֆրանկոֆոնիայի հետ»

Հոկտեմբեր 12,2018 18:45

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան են ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի մեծ վարպետի տեղակալ Մոհամեդ Աիտ-Արաբը, օթյակի խորհրդի անդամ, միջազգային և ֆրանկոֆոնիայի հարցերի պատասխանատու Դիմիտրի Արսենակիսը, օթյակի խորհրդի անդամ, Եվրոպայի գծով հարցերի պատասխանատու Էղվե Զաքարիանը, կազմակերպության այլ անդամներ:

Aravot.am-ի հետ բացառիկ հարցազրույցում «Մեծ Արևելք» մասոնական օթյակի մեծ վարպետի տեղակալ Մոհամեդ Աիտ-Արաբը խոսելով Հայաստանում 17-րդ գագաթնաժողովի անցկացման թեմայով, ասաց. «Նախ պետք է փորձել ձերբազատվել մի քանի հին մտքերից, կաղապարներից, որոնք ասոցացվում են Ֆրանկոֆոնիայի հետ:

Պահպանելով հիմնադիր հայրերի գաղափարները 2018թ. Ֆրանկոֆոնիան մեկ այլ գործառույթ ունի, որի մասին նախագահ Մակրոնը հայտարարել է իր խոսքում: Ֆրանկ մասոնների համար ֆրանկոֆոնիան նախ եւ առաջ պետք է լինի այնպիսին, որ կենտրոնում մարդն է, մարդը՝ մեծատառով եւ հումանիստական գաղափարները»:

Մոհամեդ Աիտ-Արաբի ձեւակերպմամբ, «Խորհրդանշական է, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը տեղի ունեցավ Հայաստանում՝ ապրիլյան դեպքերից հետո, որովհետեւ «Մեծ Արեւելքի» Ֆրանկ մասոնների համար Ֆրանկոֆոնիան նախ եւ առաջ առաջընթաց է, ինքնաիրացում: Հուսով եմ, որ այս գագաթնաժողովը կնպաստի հումանիստական գաղափարների զարգացմանը, ինչը մեր հավատամքն է»:

Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ներկայացուցիչների հետ զրույցի այլ մանրամասներ՝ մասնավորապես հայաստանյան «Արարատի որդիներ» օթյակի մասին՝ հաջորդիվ:

 

Լուսանկարում՝ «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի մեծ վարպետի տեղակալ Մոհամեդ Աիտ-Արաբը(ձախից), Էղվե Զաքարիանը, Պիեր Ֆիորին եւ Դիմիտրի Արսենակիսը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031