Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իսկապես ինձ շատ լավ եմ զգում, որ մեր երկիրը այսքան սիրելի է դառնում հյուրերի համար». Աննա Հակոբյանը հրավերներ է ստացել

Հոկտեմբեր 12,2018 15:55

ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումների եւ հյուրերի տպավորությունների մասին՝ ասաց, որ հյուրերին հրավիրել է կրկին այցելել Հայաստան. «Բոլորս բոլորիս հրավիրել ենք: Իրենք սիրով ցանկություն են հայտնել կրկին վերադառնալ, որովհետեւ այն, ինչ զգացել են, տեսել են, հասկանում են, որ ավելի երկար ժամանակ է պետք: Զբաղված մարդիկ են, եթե հաջողվի, իրենք կրկին կվերադառնան: Իհարկե, նրանք էլ են իրենց հերթին հրավիրել: Ես իսկապես ինձ շատ լավ եմ զգում, որ մեր երկիրը այսքան սիրելի է դառնում հյուրերի համար: Անկախ նրանից, թե որ երկրից են եկել, ինչ մշակույթի կրող են, իրենք բոլորը սիրով են խոսում եւ իսկապես լավ ժամանակ անցկացրեցին եւ տպավորված են ամեն ինչից, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպել է Հայաստանը: Ես շատ ուրախ եմ դրա համար, որ կարողացել ենք այսպիսի տպավորություն թողնել եւ հաջողվել է ամեն ինչ այսպիսի բարձր մակարդակով կազմակերպել»:

Հարցին՝ հայկական խոհանոց փորձե՞լ են՝ նա պատասխանեց, որ այո, փորձել են ու կրկին շատ հավանել են. «Իրենց համար շատ հետաքրքիր էր: Ուր որ գնացել ենք՝ թանգարաններ կամ խոհանոց, ամեն ինչը շատ դուր է եկել: Դուր էր եկել նաեւ երեկվա համերգը հրապարակի, այնպես որ, բոլորս կարող ենք իրար շնորհավորել: Առնվազն իրենք մեր երկրից տանում են ջերմ-ջերմ տպավորություններ եւ ենթադրում եմ, որ առաջին իսկ առիթի դեպքում անպայման կվերադառնան, այդպիսին է նրանց վերաբերմունքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Շատ յարգելի լրագրողներ, շատ ուրախ ենք Առաջին Տիկնոջ զգացումներով եւ լայն ժպիտով, սակայն մի քիչ բովանդակալից տեղեկութիւններ ալ տուէք, էլի, մի բան հասկանանք:

    . Պետութիւնը հանրային քսակից փողեր ծախսե՞ց այս միջոցառման համար: Եթէ այո, ի՞նչ է գումարը:

    . Ներդրումներ կ’ակընկալուէին, շնորհիւ այս միջոցառման: Եղա՞ն – հաստատ ու իսկական պայմանաւորումներ, ոչ թէ օդին մէջ խօսքեր – : Եթէ այո, ի՞նչ են մանրամասները, գումարները:

  2. Հ.Շ. says:

    Հոկտեմբեր 12,2018, 3:40 a.m.
    ըստ վերնագրի ներքեւ նշուած տուեալներին՝
    . յօդուածը գոնէ բացող եւ ենթադրաբար կարդացողներու քանակ՝ 727
    . հաւանողներու քանակ՝ 1,9 հզր
    սա ո՞նց կարելի է ?!?!

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031