Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բռունցքվելու կարիք ունենք, «իմոնք», «քոնոնք» հասկացություններ չպետք է լինեն». Դավիթ Սանասարյան

Հոկտեմբեր 12,2018 14:35

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Մարալիկում վստահեցրեց, որ ուսումնասիրություն են կատարելու և հատ առ հատ նայելու են, թե պետբյուջեի միջոցները ինչպես են ծախսվել:

«Ես համայնքապետից հրաժարական պահանջելու իրավասություն չունեմ, դա ձեր իրավասությունն է, դուք պահանջում եք: Որևէ մեկը ո´չ գյուղապետ, ո´չ քաղաքապետ, ո´չ նախագահ չի ծնվել, ճգնաժամի լուծման տարբերակ կա»,-ասաց Սանասարյանը՝ հիշեցնելով վարչապետի կոչը, թե եթե համայնքապետերը արդար են ընտրված և կարծում են, որ այդքան ուժեղ են, ապա թող հրաժարական տան, նոր ընտրություններին առաջադրեն իրենց թեկնածությունը:

«Խնդրում եմ այստեղ թշնամիներ չփնտրել, այստեղ մենք բռունցքվելու կարիք ունենք, «իմոնք», «քոնոնք» հասկացություններ չպետք է լինեն»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանը լրագրողներին ասաց, որ Մարալիկ են եկել՝ հասկանալու՝ ինչից են բողոքում բնակիչները, ըստ նրա՝ հատկապես չարաշահումների վերաբերյալ բողոքներ են ստացել. Այստեղ ճգնաժամ կա, ուզում ենք հասկանալ՝ ինչու են բողոքում այս մարդիկ…

Պետք է օբյեկտիվ լինենք, մենք բոլոր դեպքերում այդպես ենք լինելու: Նախորդ կառավարությունից տարբերվում ենք նրանով, որ այս կամ այն թայֆայի մտածելակերպ չունենք, մենք ուզում ենք օրինականություն տիրի, մեր գործը ուսումնասիրություններն են»,-ասաց նա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031