Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր Մարալիկ է մեկնել մարալիկցիների պահանջով:
Բնակիչներին ողջունելուց հետո նա անդրադարձավ հոկտեմբերի 11-ին Մարալիկում տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ հարձակվել են «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի եւ Արթուր Դանիելյանի վրա: Վերջիններս հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է. «Այսօր Մարալիկում մի խումբ անձինք հարձակվեցին «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի վրա՝ անվանելով նրանց հակահեղափոխականներ, խոչընդոտեցին նրանց եթերը, վնասեցին գույքը:
Մի խումբ անձանց այս գործողությունները վտանգում են ժողովրդավարության արժեքները, ոտնահարում ազատ խոսքի, ազատ տեղաշարժի և ազատ կարծիքի իրավունքը: Նշենք, որ կազմակերպված այս հարձակումից հետո Նարեկ Մալյանը և Արթուր Դանիելյանը Մարալիկի ոստիկանությունում ներկայացրել են կատարվածը»:
«Ով կգա, չի գա, ինչ կանեն, չեն անի, թող գան-գնան, դուք ձեր կյանքով: Երեկ տեսա՝ ձեզ ջղայնացրել են, խնդրում եմ՝ այս հեղափոխությունն արել ենք սիրո ու հանդուրժողականության մթնոլորտում, այդպես էլ շարունակենք: Որեւէ մեկը չի կարող մեզ մեր հունից հանել, մենք պետք է մեր ձեւով շարունակենք»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
https://www.facebook.com/sanasaryan/videos/10217419775944541/
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ