Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան այցելած Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը եւ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը շրջեցին Երեւանի թանգարաններում:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում տիկին Մակրոնն ասաց. «Շնորհակալություն Հայաստանին՝ այս արտառոց ընդունելության համար: Շատ բան ավելի լավ հասկացանք՝ լինելով այստեղ եւ այլեւս ցանկություն չունենք հեռանալու: Սա արտառոց ընդունելություն է, որի մասին երկար կհիշենք ու կրկին կայցելենք»:

President of France Emmanuel Macron and his wife Brigitte Macron take a walk after the visit to the Charles Aznavour House-Museum in Yerevan, Armenia
Կասկադի մոտակայքում Բյուրականի դպրոցներից մեկում արդեն 37 տարի ֆրանսերեն լեզու դասավանդող մի ուսուցչուհի մոտեցավ տիկին Մակրոնին եւ կարճ զրույց ունեցավ նրա հետ: Ուսուցչուհին ասաց, որ ամեն օր չէ, որ կարող է ու հնարավորություն ունի ֆրանսերենով շփվել նման բարձրաստիճան հյուրերի հետ, ուստի այս հնարավորությունը բաց չէր թողնի: Նա «բարի գալուստ» ասաց Ֆրանսիայի առաջին տիկնոջը: Տիկին Մակրոնը պատասխանեց, որ շատ լավ ընդունելություն է եղել: Ուսուցչուհին տիկին Մակրոնին ասաց՝ դուք մեր բարեկամ երկրի նախագահ կինն եք ու մենք ենք ձեզ շնորհակալ՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելու ու ճանաչելու համար:

President of France Emmanuel Macron and his wife Brigitte Macron take a walk after the visit to the Charles Aznavour House-Museum in Yerevan, Armenia
«Գաֆեսճեան» արվեստի կենտրոնից դեռ դուրս չէին եկել՝ Աննա Հակոբյանն ասաց,որ իհարկե, առաջին անգամ չէ, որ այս արվեստի կենտրոնում է, ամեն անգամ հաճույքով է այցելում, բայց շատ ուրախ է, որ հյուրերն են անչափ տպավորված:

President of France Emmanuel Macron and his wife Brigitte Macron take a walk after the visit to the Charles Aznavour House-Museum in Yerevan, Armenia
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ