GG ընկերության համահիմնադիր Արտաշես Թովմասյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տնտեսական քաղաքականությունը ու բիզնես միջավայրը Նոր Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Չորս տարի է աշխատում է GG ընկերությունը, այդ ընթացքում չորս նախարար է փոխվել: Չորս տարի է մենք փորձում ենք հասնել նրան, որ լինի տաքսիների մասին օրենք: Դա օրենք է, որ հազարավոր մարդկանց կբերի հարկային դաշտ, բայց որն այդպես էլ չի ընդունվում: Կորպորատիվ սպասարկում, օրինակ, այսօր չենք կարողանում անել, որովհետեւ օրենքով դա չի կարգավորվում…
Մի քանի ամիս է, որ աշխատում է նոր իշխանությունը, բայց մենք փոփոխություն դեռ չենք տեսնում: Շփվելով տրանսպորտի նախարարության աշխատակիցների հետ, հասկանում ենք, որ այնտեղ իրավիճակ չի փոխվել, նույնն են ասում՝ ինչ նախորդները: Ամենակարեւոր ձեռքբերումը, որ կարող ենք արձանագրել այս մի քանի ամսվա ընթացքում, մարդկանց վերաբերմունքի, տրամադրության փոփոխությունն է:
Եթե մի մարդ սպասում է, որ պետք է գործ անի եւ երկիրը միանգամից իրեն 10000 դոլար տա, ուրեմն բոլորովին էլ պետք չէ, որ նա գա Հայաստան: Այն մարդը, որ պատրաստ չէ 200 000 դրամով պետական չինովնիկ աշխատի, թող չաշխատի: Կան շատ մարդիկ, որոնք պատրաստ են աշխատել ցածր աշխատավարձով եւ սեփական քրտինքով ու համառությամբ բարձրացնել աշխատավարձը:
Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար բոլոր գործատուները պետք է աշխատեն այնպես, որ մոտիվացիան միայն աշխատավարձի բարձրացումը չլինի: Մոտիվացիոն այլ մեխանիզմներ էլ պետք է լինեն: Մենք երիտասարդին պետք է մոտիվացնենք, ոչ թե բարձր աշխատավարձով, այլ նրանով, որ մեր երկիրը, մենք պիտի երկիր սարքենք:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական- վերլուծական խումբ