Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկողության ծառայության պետը շտապ մեկնում է Մարալիկ՝ ուսումնասիրությունների

Հոկտեմբեր 12,2018 13:16

Մարալիկում Անիի համայնքապետի հրաժարականը պահանջող ցուցարարների ու «Ադեկվատի» նկարահանող խմբի միջև տեղի ունեցած միջադեպին անդրադարձել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

Նա ուղիղ եթերով տեղեկացնում է, որ մեկնում է Մարալիկ՝ համայնքապետարանում ուսումնասիրությունների, այնտեղից էլ ուղիղ եթեր կմտնի։

Սակայն մինչ մեկնելը նա հորդորում է մարալիկցիներին․ «Խնդրում եմ մարալիկցներին ու ընդհանրապես որևէ մեկը, որը գալիս է Մարալիկ՝ կլինեն ադեկվատ, թե անադեկվատ, խնդրում եմ ագրեսիա չցուցաբերել, ինչքան էլ որ անադեկվատ իրենց ցուցաբերեն, խնդրում եմ թող գան, նկարեն, գնան, իրենց անելիքն անեն։ Ազատ Հայաստանում անգամ ադեկվատները խոսելու իրավունք ունեն, հանդուրժող լինենք»։

Վերահսկողության ծառայության պետը ցույց է տալիս նաև իր գլխավորած կառույցում փակցված հեղափոխական նկարները՝ մեկնաբանելով, որ սենյակներում ամենուր հեղափոխական շունչն է, և ժպիտը հաղթում է։

«Իմ նպատակն է, որ վերահսկողական ծառայության աշխատակիցները զգան քաղաքացու շունչը, հասկանան, որ իրենք աշխատում են նրա շնորհիվ, որ քաղաքացիները հեղափոխություն են իրականացրել և կոնկրետ պահանջ են դրել, և մենք ինքներս պարտավոր են այդ քաղաքացու պահանջը իրականացնել»։

https://www.facebook.com/sanasaryan/videos/10217419090207398/

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031