ՀՀ արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տնտեսական քաղաքականությունը ու բիզնես միջավայրը Նոր Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Նոր Հայաստանում նոր իրողություն է: Այսօր բյուրոկրատական քաշքշուքները չկան, բայց այլ խնդիր է ակտուալ: Նախարարները փոխվել են, բայց աշխատողները նույնն են մնացել: Օրինակ, մաքսային տեսուչները, որոնց հետ ամեն օր շփվում ենք գործի բերումով, ամեն մի ստորակետի համար են պատմություն սարքում: Մի կոռումպացված անձնավորություն է, որ միշտ 20 հազար դրամով էր տալիս տվյալ փաստաթուղթը՝ առանց նայելու բովանդակությանը, այսօր ասում է օրենքով եմ անում եւ հնարավորինս ձգձգում պրոցեսը: Ես հիմա Եվրոպա ապրանք պետք է ուղարկեմ, բայց չեմ կարողանում, այդ թղթաբանության պատճառով: Փաստաթղթեր են ուզում, որ առաջ անհրաժեշտ չէր, ժամանակ են ձգձգում:
Նույն իրավիճակն է, օրինակ, սննդի անվտանգության տեսչությունում, որն ունի առանձին բաժին, որ ինչքան կարող է դանդաղ է աշխատում …բոլոր ոլորտներում է նման իրավիճակ: Ես կարծում եմ պատճառն այն է, որ նույն կադրերն են նստած, ինչ առաջ: Նրանք սովորել են կողմնակի եկամուտով աշխատելուն, հիմա այդպես չեն կարողանում ու արհեստական խոչընդոտներ են ստեղծում՝ ամեն ինչ անելով ներկայիս կառավարությանը վնասելու համար:
Մենք ունեինք հսկայական տնտեսություն, որը ոչնչացավ: Այսօր ստիպված ենք զրոյից սկսել այն կառուցելու գործընթացը: Ի՞նչ ենք մենք տեսնում, մեկ հոգին փորձում է ամբողջ ոլորտը մի ծայրից մյուսը ոտքի հանել, այդպես չի լինում: Աշխարհի տարբեր երկրների գյուղատնտեսության ոլորտում կա գյուղմթերող, որը գյուղմթերքը չի գնում գյուղացուց , գնում է մի միջնորդից: Վերջինս հավաքում է գյուղացուց ապրանքը, վերամշակում է եւ տեսակավորում: Լավագույնը ուղարկում է էքսպորտի, նորմալ բերքը տալիս է տեղական շուկաներին, տակի մնացածը բաժին է հասնում վերամշակող գործարաններին: Մեր երկրում այդ տեղաբաշխումները ճիշտ չի եղել սկզբից եւեթ եւ մենք խնդիր ունենք: Մենք կարողացել ենք միասնաբար հեղափոխություն անել, բայց պետք է սովորենք նաեւ կոլեկտիվ աշխատել: Մեր ֆերմերները պետք է հասկանան, որ միակ լուծումը ստեղծված իրավիճակում կոոպերատիվն է: Հիմնական խնդիրը Հայաստանում աշխատանքի ճիշտ կարգավորումն է, տնտեսվարողը չպետք է մտածի արտահանման եւ այլ խնդիրների մասին, պետք է գործի մեկ պատուհանի սկզբունքը եւ բոլոր հարցերը լուծվեն ըստ այդմ: Ճիշտ մենեջմենթ է պետք: Պետք է վերանայել համակարգը եւ ստեղծել պայմաններ, որ հարմար կլինի բոլորին: Ոչ ոք մեզ համար ոչ մի բան չի փոխելու, մենք պետք է լինենք փոխողը:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական- վերլուծական խումբ
Իբր գյուտ արեց։ Սպայկայի հենց էտել անումա։ Գյուղացուց բերքը գնումա տեսակավորումա նորմալը արտահանումը, մնացածը վերամշակումա ու ջեմի պահածոների տեսքով էլի արտահանումա։ Եթե բողոքողների խորհուրդ տվողների բանակները գործով զբաղվեն երկիրը ավելի արագ կզարգանա։