Հրապարակվել է Համաշխարհային բանկի նոր՝ «Մարդկային կապիտալի համաթիվ» (ՄԿՀ) ուսումնասիրությունը: 157 երկրների շարքում Հայաստանը 0. 57 միավորով զբաղեցնում է 78-րդ տեղը: 2017 թ. Հայաստանի ՄԿՀ-ն իր՝ Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի միջին ցուցանիշից ցածր է, սակայն բարձր` իր եկամտային խմբի միջինից: Հայաստանը ՄԿ ծրագիրը վաղ կիրառող 28 երկրներից մեկն է: Ուսումնասիրությունն ամբողջությամբ այստեղ (157 երկրների ՄԿՀ-ը տես էջ 32-ում)
ՄԿՀ-ով գնահատվում է մարդկային կապիտալի մեծությունը, որին այսօր ծնված երեխան կարող է ակնկալել, որ կհասնի մինչև 18 տարեկանը: Այն հաջորդ սերնդի աշխատողների արտադրողականության արտահայտումն է՝ ամբողջական կրթության և լիարժեք առողջության հենանիշի համեմատ: Այն կազմվում է 157 երկրի համար:
Բաղկացած է հինգ ցուցանիշից՝ մինչև հինգ տարեկանն ապրելու հավանականությունը, երեխայի ուսման սպասվող տարիները, հարմոնիզացված թեստերի միավորները՝ որպես ուսումնառության որակի չափանիշ, չափահասների ապրելիության ցուցանիշը (15 տարեկանների այն մասը, որը կապրի մինչև 60 տարեկանը) և երեխաների այն մասը, որը թերաճ չէ:
Աշխարհի մասշտաբով՝ այսօր ծնված բոլոր երեխաների 56 տոկոսը մեծանալով լավագույն դեպքում իր կարողության կեսի չափով արտադրողական կլինի. 92 տոկոսը մեծանալով լավագույն դեպքում իր կարողության 75 տոկոսի չափով արտադրողական կլինի:
ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
• Մարդկային կապիտալի համաթիվ: Հայաստանում այսօր ծնված երեխան, երբ մեծանա, 57 տոկոսով այնչափ արտադրողական կլինի, որչափ կարող էր լինել ամբողջական կրթություն ստանալու և լիարժեք առողջ լինելու դեպքում:
• Մինչև հինգ տարեկանն ապրելու հավանականությունը: Հայաստանում ծնված 100 երեխայից 99-ը մինչև հինգ տարեկանն ապրում է:
• Ուսման սպասվող տարիները: Հայաստանում, 4 տարեկանից ուսումը սկսող երեխան մինչև 18 տարին լրանալը կարելի է ակնկալել, որ ավարտած կլինի ուսման 11.1 տարին:
• Հարմոնիզացված թեստերի միավորները: Հայաստանի աշակերտները 443 միավոր են ստանում ըստ սանդղակի, որտեղ 625-ը ներկայացնում է բարձր առաջադիմությունը և 300 միավորը՝ նվազագույնը:
• Ուսումնառությամբ ճշգրտված ուսման տարիները: Իրականում երեխաների սովորածը որպես գործոն ներառելու դեպքում՝ ուսման սպասվող տարիները կազմում են ընդամենը 7.9 տարի:
• Չափահասների ապրելիության ցուցանիշը: Ողջ Հայաստանի 15 տարեկանների 88 տոկոսը կապրի մինչև 60 տարեկանը: Այս վիճակագրությունն առողջության համար մահացու և ոչ մահացու ելքով արդյունքների շարքը փոխարինող փոփոխական է, որին այսօր ծնված երեխան որպես չափահաս կառերեսվի ներկա պայմաններում:
• Առողջ աճ (ոչ թերաճի ցուցանիշ): 100 երեխայից 91-ը թերաճ չէ: 100 երեխայից 9-ը թերաճ է և այդպիսով վտանգված է ճանաչողական և ֆիզիկական սահմանափակումներով, որոնք կարող են շարունակվել ողջ կյանքի ընթացքում:
Ուսումնասիրությունն ամբողջությամբ այստեղ
Համաշխարհային բանկի հաղորդագրություն