Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Հունվարի 1-ից նախատեսվում է, որ կտրուկ կթանկանան նաեւ ալյուրը եւ ցորենը, ինչպես նաեւ անասնակերը եւ այդ հումքով պատրաստվող ամեն ինչ». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 12,2018 11:21

Դեռ նախորդ տարի սկսված գնաճի թափը ոչ մի կերպ չի նվազում։ Մասնագետները կանխատեսում են, որ 2019թ. եւս մի շարք ապրանքների գները կբարձրանան։ Որքանո՞վ են հիմնավորված նման կանխատեսումները։

«Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ «գնաճը կշարունակվի նաեւ հետագայում: Այս տարի այն հիմնականում գյուղատնտեսական շուկայում եղավ, պատճառը ոլորտի անմխիթար վիճակն է, առկա մի շարք խնդիրները՝ ոռոգման ջրի, թունաքիմիկատների ձեռքբերման, սուբսիդիաների տրամադրման, եղանակային պայմանների: Համակարգը մեզանում շատ թերի է, ինչը հանգեցնում է անխուսափելի թանկացման:

Գնաճին նպաստում է նաեւ տուրիզմի զարգացումը: Այն որոշակի ամիսների սպառողական շուկայում ավելացնում է պահանջարկը եւ սպառումը գրեթե 50 տոկոսով ավելանում է: Իսկ դա նպաստում է գների թանկացմանը, որովհետեւ պահանջարկը մեծ է, առաջարկը քիչ՝ նախատեսված միայն մեր ներքին սպառողական շուկայի համար: Իսկ գինը բարձրանալուց հետո այլեւս չի իջնում:
Հունվարի 1-ից նախատեսվում է, որ կտրուկ կթանկանան նաեւ ալյուրը եւ ցորենը, ինչպես նաեւ անասնակերը եւ այդ հումքով պատրաստվող ամեն ինչ՝ հացը, հացաբուլկեղենը, հրուշակեղենը, թռչնամիսը, միսը: Դա պայմանավորված է Վրաստանի կառավարության՝ ցորենը ցամաքային ճանապարհով ներկրելու արգելքի հետ: Այդ մասին շատ խոսվեց եւ մասնագետները եկան այն համոզման, որ օրենքը կիրառվելուց հետո մեզանում թանկացումներն անխուսափելի կլինեն:

Մինչդեռ մեր իրավասու երեք նախարարությունները՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, ոչինչ չկարողացան անել Հայաստանի համար որոշակի զիջումների հասնելու:

Պաշտոնյաները շատ անտարբեր են, գրագիտության պակաս կա անգամ, եւ փաստորեն օրենքի կիրառումը մնաց բախտի քմահաճույքին, վրացական իշխանությունների կամքին: Եթե նրանք որոշեն կիրառել, ապա մենք ոչինչ չենք կարողանա անել, ու հետեւանքները ոչ միայն սպառողական շուկայում ի հայտ կգան, այլեւ փոքր ու միջին բիզնեսում, մարդիկ զգալիորեն կտուժեն»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031