Ընտրություններն անցկացվելու են գործո՞ղ, թե՞ փոխված Ընտրական օրենսգրքով, հնարավո՞ր է արդյոք այդ ժամկետներում պատշաճ պատրաստվել ընտրություններին՝ պարզաբանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
-Կա՞ տեսական հնարավորություն, որ մինչեւ դեկտեմբեր կարող ենք ե՛ւ ԸՕ փոփոխությունների նախագիծն ընդունել, ե՛ւ ընտրություններ կազմակերպել։
-Ես տեղյակ եմ հայտարարություններից, որ նախագիծը պետք է դեռեւս ներկայացվի խորհրդարան։
-** Եթե ընդունենք, որ խորհրդարանն ընդունում է նախագիծը, կարո՞ղ ենք Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիան չպահպանել կամ՝ կարո՞ղ ենք հասցնել ծանոթանալ նոր օրենսգրքին (հարցն անավարտ է մնում)…**
-Ես «եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում, թող հայտարարվի ընտրությունների օրը, կտեսնենք՝ ԸՕ-ն կընդունվի՞, չի՞ ընդունվի, այդ ժամանակ դատողություններ կանենք։
-Իսկ հնարավո՞ր է մինչեւ դեկտեմբեր պատշաճ ընտրություններ կազմակերպել։
-ԸՕ-ում ինչ գրված է, բոլոր իրավանորմերը կպահպանվեն։ Դա բնավ չի նշանակում, որ եթե արտահերթի դեպքում պատրաստությունն ընթանում է 30-40 օրում, սովորականի դեպքում՝ 70, ապա արտահերթի դեպքում ավելի քիչ աշխատանք է արվում, քան հերթականի։ Հակառակը՝ դա նշանակում է գերծանրաբեռնված աշխատանքային շրջան։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում