ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր թոշակառուի կյանքով է ապրում, բայց հետեւում է իր կուսակցության եւ իրենց խմբակցության անդամների շուրջ ստեղծված իրավիճակին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ական պատգամավորներին փորձում ժամանակից շուտ «ջահել-ջահել» ուղարկել թոշակի։ «Երիտասարդ թոշակառուներ, հա՞, ուզում ես ասել»,- ակնարկը ձեւակերպեց Հարությունյանը։
-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, որ այսօր շատերն արդեն լքում են թիմը, խմբակցությունը։ Դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե այսօր ֆրակցիայում լինեիք։
-Ես շատ վաղուց եմ էդ մասին իմացել, որ եթե Հանրապետականում ճգնաժամ լինի, շատերը դուրս կգան, դա ի՞նչ նորություն է որ։ Ես էն կարծիքին եմ, որ եթե մարդիկ գաղափարական կուսակցականներ են, երբեք չեն լքի իրենց կուսակցությունը։ Բայց եթե պատահական մարդիկ են հավաքված, որոնք էդ կուսակցություն են մտել կա՛մ պաշտոն ձեռք բերելու, կա՛մ պատգամավոր դառնալու համար, նրանց համար ի՞նչ կա, ցանկացած պահի էլ կլքեն կուսակցությունը։
-Հիմա ՀՀԿ-ի փրկությունը ո՞րն է, կուսակցությունը պե՞տք է գնա ռեբրենդինգի, ինքնամաքրման, որ մնան միայն գաղափարական դեմքերը։
-Իհարկե, դա անկասկած է։ Տեսաք, չէ՞, նրանք, ովքեր կուսակցության քվոտայով պաշտոններ են ստացել, պատգամավոր են դարձել, հավատարմության այնպիսի երդումներ էին տալիս, որ մենք ապշում էինք, թե՝ այ մարդ, էս մարդիկ կուսակցության հետ կապ չունեն, բայց այնպիսի կուսակցական բաներ են անում, որ կարծես Նժդեհի գաղափարախոսության ջատագովներն են։ Բայց հետո պարզվեց, որ դրանք պատեհապաշտ մարդիկ են։ Ես էդ մասին շատ վաղուց եմ ահազանգել կուսակցությունում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում