Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ՏԻՄ ընտրություններն առանձնանում են նրանով, որ ՀՀԿ-ական թեկնածու գրեթե չկա. «Ժամանակ»

Հոկտեմբեր 12,2018 10:08

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Այս ՏԻՄ ընտրություններն առանձնանում են նրանով, որ ՀՀԿ-ական թեկնածու գրեթե չկա։ Բացառություն է Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքը, որտեղ ինքնաառաջադրվել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Դավիթ Կարապետյանը։

Մնացած համայնքներում առաջադրված թեկնածուների հիմնական մասը անկուսակցական են, այնուհետև գերակշռում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները։ Երկու համայնքում առաջադրված թեկնածուները ԲՀԿ-ական են։ Երկու համայնքում էլ՝ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն և Շիրակի մարզի Հովտաշեն համայնքներում ՀՅԴ-ն է թեկնածու առաջադրել։ Մեկ թեկնածու էլ՝ Սերգեյ Սարգսյանը, Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։

Ուշագրավ է, որ առաջադրված անկուսակցական թեկնածուների մեծ մասը նույն համայնքի ղեկավարներն են, ովքեր նախկին բոլոր ՏԻՄ ընտրություններին առաջադրվում էին ՀՀԿ-ից։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031