Մենք չափից դուրս արագ ենք մարդկանց կպցնում «պատեհապաշտ» պիտակը՝ չփորձելով խորանալ հասարակական-քաղաքական համակարգի եւ նրա մեխանիզմների մեջ: Բերեմ երկու օրինակ՝ մի քանի տասնյակ օրինակների շարքում:
Սերժ Սարգսյանի «ամենահավատարիմ» մարդկանցից մեկը՝ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը «Շանթի» «Հեռանկարի» տաղավար էր եկել այս տարվա ապրիլի 22-ին՝ վարչապետ Սարգսյանի հրաժարականից մեկ օր առաջ, եւ ապացուցում էր, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ցույցերն անօրինական են, իսկ իշխանությունը բոլոր հիմքերն ունի հարկադրանքի միջոցներ կիրառելու, այդ նույն մարդը մի քանի օր առաջ ասել է՝ «ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, ցանկացած պահի»: Նման խոստումներ միայն եկեղեցում են տալիս՝ պսակվելու ժամանակ. «Միշտ իրար կողքի ենք լինելու՝ վշտի եւ ուրախության մեջ, առողջության եւ հիվանդության դեպքում»: Քաղաքականության մեջ «միշտ», «ցանկացած պահի» ասելն առնվազն անզգույշ արտահայտություն է՝ իսկ եթե ձեր նոր «շեֆը» հանկարծ ինչ-որ քայլի գնա, որն, ըստ ձեզ, անընդունելի է… Կամ, ի վերջո, այդ «շեֆն» էլ հավերժ չի:
Կամ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը դիմում է գրել ՀՀԿ-ից դուրս գալու համար: Դրանից առաջ նա մտել էր ՀՀՇ եւ դուրս էր եկել այնտեղից, իսկ մինչ այդ կոմունիստ էր: Եթե տարբերակ ունենա, հավանաբար կմտնի «Քաղաքացիական պայմանագիր»: Այդ մարդուն ես չեմ ճանաչում, բայց նրա մասին խոսում են որպես լավ մասնագետի: Գեւորգ Կոստանյանին ճանաչում եմ եւ, կարծում եմ, որ նա օժտված անձնավորություն է եւ իրավաբանության մեջ՝ պրոֆեսիոնալ: Խնդիրը, կարծում եմ, այդ անձանց մեջ չէ, ոչ էլ՝ Կոմկուսի, ՀՀՇ-ի կամ ՀՀԿ-ի:
Խնդիրը, կրկնեմ, համակարգն է: Հիշյալ կազմակերպությունները ոչ թե կուսակցություններ են դասական իմաստով, այլ մի միջավայր, որը կարող է լինել որոշ դեպքերում օգտակար, իսկ որոշ պարագաներում՝ վտանգավոր: Այդպես չպիտի լինի. եթե մարդը հավատավոր կոմունիստ է, ՀՀՇ-ական կամ ՀՀԿ-ական, «սերժական» կամ «նիկոլական», ապա դա ոչ մասնագիտական, ոչ հասարակական կյանքում չպիտի օգնի կամ խանգարի նրան, դա մարդու համոզմունքն է, որն, իհարկե, նա կարող է փոխել, բայց ոչ ոք իրավունք չունի նրան նախատելու, առավել եւս՝ հետապնդելու այդ համոզմունքի համար, մյուս կողմից՝ դա չպիտի լինի նաեւ նրան խրախուսելու կամ առաջ քաշելու միջոց:
Հին եւ «շատ հին» (կոմունիստական) Հայաստանում կուսակցական կամ «թիմային» պատկանելությունը մարդու համար վճռորոշ նշանակություն ուներ: Դատելով նրանից, թե ինչպես են Հանրապետական կուսակցությունից եւ խմբակցությունից փախչում պատգամավորներն ու պաշտոնյաները, «ավանդույթն» առայժմ պահպանվում է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հայ դատը՝ երբ իրեն իսկական հայ զգացողը իրենից վեր դասում է միայն հայ ազգն ու հայ ազգից էլ վեր միայն հայ աստված, դրա համար իսկական հայի դատավորը հենց ինքը՝ իրեն հայ զգացողն է՝ հայ մարդու օրենքներ, որի օրենքները ստորադասվում են հայ ազգի օրենքներին՝ պետական օրենքներ, իսկ հայ ազգի օրենքները ստորադասվում են հայ աստծո օրենքներով՝ հայ կրոնի օրենքներ: Մնում է հստակ ձեւակերպել այդ օրենքները եւ մտցնել իսկական հայերի, հայ պետությունների ու հայ կրոնի կրողների կենսակերպի մեջ:
Համակարգը նոր է: Նոյնիսկ պէտք եղածից աւելի նոր է, շատ ու շատ արագօրէն նոր է: Սակայն դժբախտաբար, շատ մը էական խնդիրներ համակարգին հետ կապ չունին: Երանի որ այդպէս լինէր, որովհետեւ այդ պարագային հեշտ ու արագ կը լինէր սրբագրումը, ինչպէս որ այսքան հեշտօրէն եւ արագօրէն նախկին վարչակարգը, որ մինչդեռ այդքան ուժեղ կը թուէր երեւութապէս, փլեցաւ, անցաւ, անհետացաւ (այդ “deep state”ի վարկածն ալ երեւակայութիւն է, ինչպէս նաեւ քաղաքական ճարպիկութիւն, արդարացնելու համար այժմու իշխանութեան գործած յատկապէս կոպիտ սխալները. «պետական» ամբողջ մեքենան արդէն ինքնաբերաբար, հլու-հնազանդ ենթարկուած է նոր իշխանութեան կամքին, առանց իսկ որ վերջինս կարիքը ունենայ այդ ուղղութեամբ որեւէ բան ասելու կամ անելու. չնայած, հակառակ ատոր՝ յառաջիկային դեռ շատեր իրենց գործերը կը կորսնցնեն, անոնք ալ բարով երթան ) :
Հասկնալի է որ ձեզի համար բաւական դժուար է նիւթը այս տեսանկիւնից դիտելը, սակայն բուն խնդիրը՝ որոշ ժողովուրդ մըն է, այդտեղ: Բազմաթիւ անգամներ իսկ եթէ համակարգը փոխուի, նորոգուի ու վերանարոգուի, այդ խնդիրը միայն այդ ուղիով չի լուծուիր: Կարող է որ գոնէ որոշ չափով լուծուի, երկար ժամանակի ընթացքով, համբերատար եւ երկարաշունչ դաստիարակութեամբ, պայմանաւ որ սակայն նախ բաւարար ինքնաճանաչում լինի, եւ դեռ այդ իսկ փաստօրէն չէ կատարուած:
Նշանակալից գործընթաց մը կը սկսի, եկող նոր տարեգլխին: Բարին Աստուծմէ:
“…են տալիս՝ պսակվելու ժամանակ…” Գոնե պսակադրության՝ էդ տաքսու շոֆեռների լեքսիկոնն էլ եք յուրացրե՞լ: Լավ չի ախպորս վիճակը, վռազ պադավատ ա պետք, էդ տաքսիստները արդեն վնասում են:
Չմոռանանք, որ Չերչիլը նույնպես փոխել է իր կուսակցությունը. լոկ հայկական երևույթ չէ:
այո՜, անշուշտ… քանզի այժմու Հայաստանը բաղդատելի է Մեծ Բրիտանիայի հետ… պարզ է…
եւ այս Կոստանյանն ալ Չըրչիլին վաստակը ունի, շապիկը միւս կողմ դարձընելէ առաջ
այսպիս անձեր լրիւ մարմնաւումն են ամէն բանի որ սխալ է, վատ, թերի, ամօթալի ու զզուելի է, գարշելի է, համայն Հայութեան մէջ