Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ուզում է գալ Արցախի հարցով բանակցային փուլ»

Հոկտեմբեր 12,2018 17:00

Օրերս ազատամարտիկ, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը խոսել էր այն մասին, որ ԵԿՄ-ն հեղինակազրկված կառույց է: «Առավոտը» Սասուն Միքայելյանին հիշեցրեց` ԵԿՄ-ն եւ ԵԿՄ-ականները իրենց հեղինակազրկումն իրենք սկսեցին` 1998 թվականին, երբ կեղծելով ընտրությունները՝ Ռոբերտ Քոչարյանին դարձրին ՀՀ նախագահ: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասել է «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության խորհրդի անդամ Հովիկ Հարությունյանը: «Ժամանակը կգա, դրա քննարկումները կլինեն»,- ասաց Սասուն Միքայելյանը` հավելելով. «Ռոբերտ Քոչարյանը որ եկավ, խաբուսիկ բան կար… հիմնականում Ղարաբաղի խնդիր է առաջ քաշել. կգամ` Ղարաբաղի հարցը լուծելու:

Բայց պարզվում է՝ եկան, Ղարաբաղի հետ կապված ոչ մի խնդիր չլուծեցին»: Հետաքրքրվեցինք` Նիկոլ Փաշինյանին է ինքը հիմա սատարում, նա լուծելո՞ւ է Ղարաբաղի հարցը: «Ոնց կարա չլուծի: Պարզ, մարդը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց»,- եղավ պատասխանը:

Հարցին` ինչպե՞ս, ի՞նչ տարբերակով. քննարկվող տարբերակը այսօր մեկն է` Մադրիդյան տխրահռչակ սկզբունքները, որոնք տարածքների վերադարձ են ենթադրում առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, Սասուն Միքայելյանը հակադարձեց. «Ադրբեջանը ոչ մի բանակցային փուլ չի մտել, մինչեւ այսօր: Դաժե Ալիեւի քարտուղարուհու մակարդակի մարդ երբեւիցե չի հայտարարել, որ գնում ենք Ղարաբաղի հարցով բանակցելու: Իրենք ամբողջ Ղարաբաղն են ուզում: Այ, երբ կգան բանակցային փուլ, այն ժամանակ քննարկումները կլինեն: Եվ իրենք արդեն ուզում են գան բանակցային փուլ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

11.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ընտիր է… յատկապէս այս մարդուն տեսքէն, նայուածքէն ու խօսքերէն, զուտ խելացիութիւն կը հոսի… զինք որ տեսնես ու լսես, այս դիրքի վրայ, միտքդ ուղղակի կը հանգստանայ որ Հայաստանն ու Արցախը լաւ ու ապահով ձեռքերու մէջ են…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031