Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բաղրամյանշին» ընկերությունը ներկայացրել է գումարի բռնագանձման պահանջ

Հոկտեմբեր 12,2018 14:00

«Բաղրամյանշին» ԲԲ ընկերությունը պարտավորվել էր իրականացնել Ապարանի թիվ 1 դպրոցի մեկ մասնաշենքի մանկապարտեզի վերակառուցումն ու աշխատանքները, իսկ Մարտունու «Նորոգշին» ընկերությունն էլ պարտավորվել էր ստեղծել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, ընդունել դրա արդյունքը եւ վճարել պայմանագրով հաստատված գինը նախահաշիվներով նախատեսված չափով:

«Բաղրամյանշին» ԲԲ ընկերությունը դիմել է դատարան՝ Մարտունու «Նորոգշին» ԲԲ ընկերության դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով, ինչը դատարանը մերժել է: «Բաղրամյանշին» ընկերությունից հօգուտ Մարտունու «Նորոգշին» ընկերության բռնագանձվելու է 2.811.074 ՀՀ դրամ:

Ինչ է տեղի ունեցել: «Բաղրամյանշին» ԲԲ ընկերության եւ Մարտունու նշյալ ընկերության միջեւ 2016 սեպտեմբերին կնքվել է շինարարական ենթակապալի պայմանագիր:

Կողմերի համաձայնությամբ հաստատված եւ պայմանագրով սահմանված աշխատանքի գումարի նախահաշվով գումարը կազմել է 35,672,969 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն:

Դատարան ներկայացված հայցադիմումով «Բաղրամյանշին» ընկերությունը ներկայացրել է գումարի բռնագանձման պահանջ, հայտնելով, որ շինարարական աշխատանքների ծավալի եւ արժեքի վերաբերյալ կազմվել է թվով 4 կատարողական-հաշվետվություններ, արձանագրվել է հայտնաբերված ենթադրյալ թերությունների եւ աշխատանքների ոչ լիարժեք կատարման մասին: Այդ պատճառով առաջին ատյանի դատարանը նշված ապացույցը հիմք ընդունելով՝ բավարարել է հայցը եւ վճռել է «Մարտունու Նորոգշին» ԲԲ ընկերությունից հօգուտ «Բաղրամյանշին» ԲԲ ընկերության բռնագանձել 3.144.463 ՀՀ դրամ` որպես չկատարված աշխատանքների արժեք: Ըստ Վերաքննիչ դատարանում օրերս քննության դրված եւ ավարտված գործի, 4 կատարողական-հաշվետվությունները քաղաքացիական գործով չեն կարող լինել վերաբերելի եւ թույլատրելի ապացույցներ «շինարարական աշխատանքները ոչ պատշաճ կերպով կատարված լինելու կամ առհասարակ այդպիսիք կատարված չլինելու փաստերը հաստատելու համար»:

Օրենքով, պայմանագրից աշխատանքի արդյունքը վատթարացնող շեղումներ կամ աշխատանքում այլ թերություններ հայտնաբերելու դեպքում անհապաղ պետք է հայտնվեր շինարարությունը ստանձնած կողմին:
Ըստ պայմանագրի, աշխատանքի արդյունքի հանձնումը եւ պատվիրատուի կողմից դրա ընդունումը ձեւակերպվում է երկու կողմերի ստորագրած ակտով: Ակտն ստորագրելուց կողմերից մեկի հրաժարվելու դեպքում ակտում նշվում է այդ մասին եւ ակտը ստորագրում է մյուս կողմը:

Տվյալ դեպքում, պայմանագրում նշվել էր ժամկետն ու կարգը՝ դպրոցի վերակառուցման համար, սակայն դատարանի գնահատմամբ՝ «աշխատանքների զննման գործընթացին եւ թերությունների հայտնաբերմանն ու դրանց արձանագրմանը ենթակապալառուն մասնակից չի դարձվել, այդ հաշվետվությունները վերջինիս կողմից չեն ստորագրվել»: Մինչդեռ կողմերի միջեւ կնքած պայմանագրի համաձայն` երկուստեք պետք է զննվեր եւ ընդունվեր կատարված աշխատանքը:

Առաջին ատյանի դատարանում շինարարությունն ընդունող կողմը հակափաստարկ էր ներկայացրել, բանավոր ասելով, թե Մարտունու ընկերությունը ներկա է եղել այդ հաշվետվությունների կազմման ժամանակ, սակայն հրաժարվել է դրանք ստորագրել, իսկ դատարանում ասվածը չի հիմնավորվել որեւէ վերաբերելի ապացույցով:

Հայցվոր «Բաղրամյանշին» ԲԲ ընկերության կողմից վկայակոչված փաստերը դատարանի գնահատմամբ մնացել էին վիճելի:

Ռ. Մ.

«Առավոտ»

11.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031