Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Տեր-Բարսեղյանը հաղթեց թուրք մրցակցին

Հոկտեմբեր 11,2018 23:30

Անապայում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության մրցումային 3-րդ օրը ռինգ մտած Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ը անցան քառորդ եզրափակիչ: 60 կգ քաշային Գոռ Կարապետյանը, Վահագն Մանուկյանը՝ 63 կգ եւ Ռուսլան Ասլիկյանը՝ 50 կգ, եւս մեկ հաղթանակի դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

Աղջիկների պայքարում 60 կգ քաշային Սոնա Հարությունյանը պարտություն է կրել, իսկ 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն արդեն կիսաեզրափակչում է եւ ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Մեր թիմերը այլ կորուստներ էլ ունեն: Պարտություն են կրել 46 կգ քաշային Էրիկ Երվանդյանը, 48 կգ Հայկ Ալաբերքյանը, 52 կգ Դավիթ Եգորյանը, 54 կգ Արթուր Սահակյանը եւ 57 կգ քաշային Գոռ Մխիթարյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը, Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանը ներկայացնող ինը բռնցքամարտիկ. 8 տղա եւ 1 աղջիկ: Վաղը քառորդ եզրափակչի համար կպայքարեն 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 70 կգ քաշային Գոռ Թովմասյանը, 75 կգ քաշային Հրանտ Թորոսյանը, 80 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանն եւ գերծանր քաշային Տիգրան Գեւորգյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031