Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ է ունեցել Գվինեայի եւ Սենեգալի ԱԳ նախարարների հետ

Հոկտեմբեր 11,2018 23:40

Հայաստանի և Գվինեայի արտգործնախարարների հանդիպումը

Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքների մասնակցող Գվինեայի Հանրապետության արգործնախարար Մամադի Տուրեի հետ:

Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների առավել զարգացմանը, և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այս առումով հանդիսանում է լավ հարթակ: Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց հայկական կողմի մտադրությունն առավել ակտիվացնելու կազմակերպության տնտեսական բաղադրիչը:

Երկկողմ օրակարգի համատեքստում զրուցակիցները վերահաստատեցին տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու երկկողմ պատրաստակամությունը՝ որպես հիմնական ուղղություններ առանձնացնելով գյուղատնտեսության և նորարարության ոլորտը: Այդ համատեքստում ԱԳ նախարարները որպես կարևոր քայլ ընդգծեցին երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացնումը:

Հայաստանի և Սենեգալի արտգործնախարարների հանդիպումը

Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սենեգալի արգործնախարար Սիդիկի Կաբայի և Աֆրիկյան ինտեգրացիայի, հայրենադարձության և ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Մբագնիկ Նդիայեի հետ, ովքեր գտնվում են Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում:

Զրուցակիցները հայտնեցին երկկողմ շահագրգռվածություն զարգացնելու երկու երկրների հարաբերությունները՝ ընդլայնելով քաղաքական երկխոսությունը, ակտիվացնելով համագործակցությունն առևտրատնտեսական, մշակույթի և կրթության բնագավառներում:

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին՝ Հայաստանի և Սենեգալի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին դրա գործունեությունը՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության արդյունավետ հարթակի: Նախարար Մնացականյանը կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների շարքում առանձնացրեց թվային տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բնագավառներում համագործակցությունը, փորձի և մտքերի փոխանակման խթանումը:

ՀՀ ԱԳՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031