Վերնիսաժում արծաթյա զարդեր վաճառող Մարինե Բարսեղյանն այսօր հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նա ապարանջան ու վզնոց է նվիրել է Ֆրանսիայի առաջին տիկնոջը, երբ վերջինս այցելել էր Վերնիսաժ։
«Պատահական տեսա, խառնվեցի, կորցրեցի ինձ, մոտեցա, ասեցի ինչ-որ բան նվիրեմ սիմվոլիկ»,- «Ա1+»-ին պատմում է տիկին Բարսեղյանը։
Ասում է, որ այդ իր երախտիքի նվերն է Մակրոնների ընտանիքին, քանի որ օրեր առաջ հետեւել է շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի վերջին արարողությանը եւ հուզվել Էմանուել Մակրոնի ելույթից։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: