Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դեղձավանի բուժկետում ամռանը շոգ է, ձմռանը՝ ցուրտ

Հոկտեմբեր 11,2018 21:21

Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից, 425 բնակիչ ունեցող Դեղձավան գյուղում հիմնականում բնակվում են Վրաստանի Ջավախքի տարածաշրջանից վերաբնակվածները: Փոքր գյուղի բուժկետը գտնվում է Դեղձավանի կենտրոնում:

Կանաչ ներկված փոքր, փայտաշեն տնակի կեսը զբաղեցնում է բուժկետը, կեսը՝ ոստիկանության տեղամասային աշխատողի աշխատասենյակը: Փորձառու բուժքույր, 30 տարի առաջ Ադրբեջանից բռնագաղթած Լյուդմիլա Գալստյանը հայտնեց, որ պետության կողմից տրվում են առաջին բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցները, որոնք բաժանվում են դեղձավանցի հիվանդներին:

Նա ասաց, որ փայտե տնակի ջերմամեկուսացումը վատ է կատարվում, տնակում ամռան ամիսներին խիստ շոգ է, ձմռանը՝ ցուրտ : Տնակի տախտակների արանքով շոգն ու ցուրտը թափանցում են բուժկետի տարածք: Բուժկետը ապահովված չէ խմելու ջրով: Բուժքույր Լ, Գալստյանը ջուրը դույլերով ներկրում է բուժկետի մոտակա աղբյուրից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031