Մոտ 2 ժամ առաջ Վանաձորում հնչել են կրակոցներ, որի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացիներ:
Նրանք ստացել են տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ: Հիվանդանոցում նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն. «Հիվանդներից մեկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան:
Նրա մոտ շոկային վիճակ էր, հրազենային ոտքի վնասում: Կատարվել է արյունահոսության դադարեցում, վերքի առաջնային մշակում: Մյուսի մոտ կրունկոսկրի վնասվածք է, գտնվում է կայուն վիճակում: Երրորդի մոտ՝ պարանոցի եւ ուսագոտու շրջանի վնասվածք է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Վարդան Աբովյանը:
Երրորդ վիրավորը եւս գտնվում է կայուն վիճակում, սակայն կազմակերպվում է վերջինիս Երեւան տեղափոխելու հարցը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ