Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արթուր Բարսեղյանը Բուենոս Այրեսում մրցելույթներն ավարտեց Հայաստանի եւս մեկ ռեկորդով

Հոկտեմբեր 11,2018 21:03

Հայաստանցի լողորդ Արթուր Բարսեղյանը այսօր Բուենոս Այրեսում իր մրցելույթներն ավարտեց 100 մետր ազատ ոճ լողում: Շնորհաշատ մարզիկը ցույց տվեց 0.51.33 արդյունք, որով թարմացրեց  Հայաստանի ռեկորդը, սակայն դա բավարար չեղավ որակավորման փուլը հաղթահարելու համար:

Հայաստանի պատանի օլիմպիականների  մասնակցությունը այս տարիքային խմբի համաշխարհային օլիմպիադային դեռ պետք է գնահատվի: Սակայն այսօր մի բան արդեն պարզ է. լողորդ Արթուր Բարսեղյանը լիովին արդարացրեց ակնկալիքները՝ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ լողի նմանատիպ խոշորամասշտաբ մրցաշարում մտնելով եզրափակիչ եւ միեւնույն ժամանակ սահմանելով Հայաստանի ռեկորդներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031