Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Մատենադարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի հասցնի տարբեր երկրների ներկայացուցիչներին ծանոթացնել Հայաստանի պատմամշակութային արժեքների հետ: «Իրենց գրաֆիկը բավականին բարդ է, բայց այսօր ժամանակ ենք անցկացնելու նաեւ համերգի ընթացքում:
Ինձ համար այսօր մեկ այլ կարեւոր փաստ եմ արձանագրել. գագաթնաժողովի ընթացքում բոլոր երկրների ելույթ ունեցող ներկայացուցիչները առանձնակի նշել են մշակույթի դերը ժողովուրդների, ազգերի մերձեցման հարցում եւ դրա կարեւորությունը:
Դա եւս մեկ առիթ է արձանագրելու, որ մեր մշակույթով, մեր առանձնահատկությամբ հետաքրքիր ենք աշխարհին եւ մեր առանձնահատկությունները պետք է հանրահռչակենք աշխարհով մեկ»,-ասաց նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ