Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 128 թեկնածուներից 126-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ

Հոկտեմբեր 11,2018 20:03

2018 թվականի հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի  թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:

Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18.00-ին, լրացել է ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 146 քաղաքացիներից 17-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Մերժվել է  համայնքի ղեկավարի մեկ թեկնածուի գրանցում` ընտրական գրավը չվճարելու հիմքով:

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 128 թեկնածուներից 126-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, մեկական թեկնածու են առաջադրել Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան կուսակցությունները:

ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 43 համայնքներից 15-ում քվեարկվելու է 2-ական թեկնածու, 9 համայնքում՝ 4-ական թեկնածու,  8 համայնքում՝ 3-ական թեկնածու, 6 համայնքում՝ 1-ական թեկնածու, 4 համայնքում՝ 5-ական թեկնածու, և մեկ համայնքում՝ Վաղարշապատում,  քվեարկվելու է 12 թեկնածու:

Ավագանու անդամի գրանցված 59 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 4 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող բոլոր 55 թեկնածուները առաջադրվել են ինքնաառաջադրմամբ:

Համայնքի ղեկավարի 128 թեկնածուներից 6-ը, և ավագանու անդամի 55 թեկնածուներից 9-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:

 

ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031