Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանական դիվերսանտների հարցը՝ ԵԽԽՎ-ում

Հոկտեմբեր 11,2018 16:46

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հարցուպատասխանի ընթացքում ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները շատ ակտիվ էին:

Նրանք բարձրացրին մի շարք հարցեր: Օրինակ՝ ԵԽ գլխավոր քարտուղարից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է լինելու հայկական կողմում պահվող Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի վերադարձի հարցը:

Հիշեցնենք՝ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը գտնվում են Արցախում: 2014թ-ին Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում են լրտեսության, Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի ռազմամթերք կրելու, մարդ առևանգելու և սպանելու համար։

ԵԽ գլխավոր քարտուղարը հարցին հստակ պատասխան չտվեց: Թորբյորն Յագլանդը վստահեցրեց. «Այդ հարցով կշարունակեմ ուսումնասիրություն կատարել»:

Ադրբեջանական պատվիրակության անդամներին հետաքրքրում էր նաև, թե երբ հնարավոր կլինի ՌԴ-ի՝ ԵԽԽՎ վերադարձը: Այս կապակցությամբ ԵԽ գլխավոր քարտուղարը պարզաբանեց. «Ռուսաստանի հետ կապված հարցի քննարկումը կշարունակենք ԵԽ նախարարների կոմիտեում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031