Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստանը այսօր կենդանի է եւ հարուստ». Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ուշագրավ եւ հուզիչ ելույթը

Հոկտեմբեր 11,2018 16:35

«Ամեն ինչ Հայաստանի հողի վրա մեզ պարտադրում է հիշատակելու եւ հիշելու Հայոց ցեղասպանությունը: Ես այս պահին մտածում եմ այդ բոլոր նահատակների՝ կանանց ու երեխաների, եւ միեւնույն ժամանակ մտածում եմ այն բոլոր մարդկանց մասին, որոնց հաջողվեց կենդանի մնալ: Հայաստանը այսօր կենդանի է եւ հարուստ»,- այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին իր ելույթում ասաց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը:

Թե ինչով է հարուստ Հայաստանը, տիկին Միկաել Ժանն այսպես ներկայացրեց՝ «Հայաստանը հարուստ է իր սփյուռքով, որը Հայաստանը դարձրեց համաշխարհային: Շառլ Ազնավուրն էլ այդպիսի մի հայ էր աշխարհի եւ այսպիսով այսօր, պարոն վարչապետ, աշխարհն է ձեր հրավերքով գտնվում Հայաստանում, Ֆրանկոֆոնիայի աշխարհը՝ 5 մայրցամաքներից եւ սա մեզ համար մեծ երջանկություն է՝ հյուրընկալվել այստեղ: Ես կցանկանայի ձեզ շնորհակալություն հայտնել իմ եւ բոլոր մասնակից պետությունների անունից: Ամենը հայոց հողում մեզ պարտավորեցնում է հիշատակման, հիշելու պարտականության: Նաեւ ամենը մեզ պարտավորեցնում է սթափության, քանզի մենք գիտենք, որ պատմությունից ոչինչ չես կարող վերցնել, այդպիսին էր ազգերի ժողովում՝ ՄԱԿ-ն էլ այդպես կառուցվեց երկու համաշխարհային պատերազմների փլատակների վրա: Կազմակերպություններ, որոնք կարողացան լուծումներ գտնել՝ համագործակցությամբ լուծելու մի շարք կարեւորագույն հարցեր: Միշտ չէ, որ մենք կարողացել ենք լավագույնս լուծել բոլոր հարցերը: Մենք ֆրանկոֆոնիայի տիրույթներում եւս կարողացել ենք կառուցել մեր կազմակերպությունը փլատակների վրա: Սա գաղութատիրական փլատակներ էին եւ մենք կարողացանք վերածնունդ ապահովել մեզ համար ու աշխարհի համար ֆրանսերենի միջոցով: Ֆրանսերենը դարձավ մեր բոլոր մյուս երկրների գործընկերը: Ֆրանսերենը փոխանցեց կենսական ու մարդասիրական ուժ, կարողացավ փոխանցել մեր մշակույթների բազմազանությունը եւ միեւնույն ժամանակ հավասարազոր արժանապատվությունը: Որպեսզի լավագույնս կարողանանք դիմակայել այսօրվա մարտահրավերներին, մենք ամուր կանգնած ենք հողի վրա: Ես, օրինակ, դուրս եմ մղել հոգնածությունը իմ բառապաշարից»:

Նա ասաց, որ Ֆրանկոֆոնիան մշտապես պետք է օգնի իր անդամ երկրներին՝ ժողովրդավարության տարածման, առճակատումների բացառման համար. «Մեր ուժը ցանցային աշխատանքի մեջ է: Մենք ոչ միայն կարողացել ենք դիմակայել մարտահրավերներին, այլեւ կարողացել ենք ծնել նոր արժեքներ, քանի որ այն արժեհամակարգերը, որի կրողը մենք ենք, վերաբերում են ամբողջ աշխարհին եւ բոլոր ժողովուրդներին: Սակայն արդյոք պատրա՞ստ ենք այսօր կրկնել այն հիմնարար գաղափարները, որոնք միավորեցին մեզ: Մենք այսօր ականատես ենք լինում ժողովրդավարական հիասթափության մետաստազների եւ ոչ մի մայրցամաք անմասն չի լինում դրանից: Մենք տեսում ենք ծայրահեղականության առաջընթացն ամենուր, մենք տեսնում ենք ընտրությունների առաջընթաց ինչպես երկրների ներսում, այնպես էլ միջազգային մակարդակում: Մենք տեսնում ենք հետընթաց խաղաղության, ականատես ենք լինում պատերի կառուցման, որը նույնքան ամոթալի է, ինչքան ծիծաղելի: Մենք ականատես ենք լինում միջազգային ժողովրդավարության վրա հարձակումներին: Կցանկանայի, որ այսօր մենք բոլորս մեզ հարց տանք՝ պատմության ո՞ր կողմում մենք կցանկանայինք լինել, արդյոք կուզենայի՞նք, որ միջազգային կազմակերպությունները լինեին գործիքներ ոմանց ձեռքում, թե՞ կցանկանայինք հարթակներ ստեղծել, որով պատասխանատվություններ կկարողանայինք բերել միջազգային հարթակներում: Արդյոք պատրա՞ստ ենք, որ գաղափարախոսությունները լուծարվեն եւ կորցնեն իրենց իմաստը՝ հանուն ռեալ-պոլիտիկի, թե՞ մենք պատրաստ ենք ասել, որ ավելի շատ ազատություն է պետք եւ ժողովրդավարություն: Արդյոք պատրա՞ստ ենք թողնել, որ համեմատական մշակութայնությունը հաղթի: Արդյոք պատրա՞ստ ենք թողնել, որ էգոիզմը, կարճատես տնտեսական ներդրումները հաղթեն գործընկերային երկխոսությանը: Այսօր մենք պետք է ընտրենք՝ կամ հակադարձելու կամ ներառվելու մեջ, առաջընթացի ու հետընթացի մեջ: Կոմպրոմիսները հանդիսանում են հետընթաց, մենք քաջատեղյակ ենք: Պարոն ՀՀ վարչապետ, տիկնայք եւ պարոնայք, կառավարությունների եւ պետությունների ղեկավարներ, հայոց այս հողը հույսի՛ եւ հիշատակի՛ հողը կարող է դառնալ երիտասարդության եւ հույսի խորհրդանիշ եւ այս խորհրդանիշի իրականությունը կախված է ձեզանից»:

Գագաթնաժողովի այսօրվա հավաքն ամփոփվեց Շառլ Ազնավուրի խոսքերով որտեղ մեծ շանսոնյեն կարեւորում էր սերը. «Սերը, ընդգրկելով իմ ընտանիքին եւ բոլոր մյուսներին՝ անկախ իրենց կրողից, պետությունից, մարդկության սերը՝ ընդամենը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար ???????? Յա, ԻՐՈՔ????

    ԱՌԱՎՈՏ ջան տիկինը ոչ թե Ֆրանկաֆոնիայի, այլ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտռուղարն է: Լավ ասենք Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ հայերեն չգիտի, բա խմբագիրը, սրբագրիչը????????

    Չեղավ չէ: Սիրուն չի, ԱՌԱՎՈՏ ջան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031