Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այս մարդը հանդիսանում էր Ֆրանսիայի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Հայաստանի հպարտությունը». ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը՝ Ազնավուրի մասին

Հոկտեմբեր 11,2018 16:23

Այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ներկայացվեց կանանց դերը, հորդորեցին մարդկանց փոխել իրենց վերաբերմունքն ու հայացքները աֆրիկյան կանանց նկատմամբ: Ելույթ ունեցան կին գործարարներ, որոնք ասացին՝ «Խնդրում ենք մեզ ընկալեք՝ որպես գործընկերներ եւ նկատի ունեցեք, որ կանայք պատրաստ են բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի փոխեն իրավիճակը աշխարհում: Օգնեք նրանց կանգուն մնալ, առաջընթաց արձանագրել»:

Նրանք ասացին, որ կին գործարար ֆրանկոֆոններն այսօր Երեւանում են եւ պատրաստ են իրենց ներդրումն ու կամքը արտահայտել Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, մաս լինել տնտեսության զարգացմանը:

ՄԱԿ-ի ներկայացուցիչ, Ֆրանսիացի քաղաքական գործիչ, մշակույթի նախկին նախարար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն իր ելույթում մեջբերում արեց՝ ասելով, որ Հայաստանը մի երկիր է, որը բերում է նոր հույս աշխարհին: Ըստ նրա, միջազգային հանրությունը ժամանակ առ ժամանակ խորը հարցադրումներ ունի: Ընդհանուր ապագա կերտելու գործը բոլոր պետությունների համար անցավ արհավիրքներով, օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը, սակայն սրան հետեւեց միջազգային կազմակերպությունների ստեղծումը. «Ի սկզբանե մտքերն է ստեղծում իրադրությունը, մենք փորձել ենք նախ եւ առաջ մտավոր ընդհանուր գծեր գտնել: Այսօր ներկա եւ հաջորդող սերունդը պետք է դիմակայեն մի շարք մարտահրավերների: Մեր պատասխանատվությունը այս ամենի հետ կապված շատ մեծ է, սակայն Ֆրանկոֆոնիայում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում մենք կարող ենք պատասխաններ բերել հարցերին: Օրինակ, կրթության ոլորտում ավելի քան 600 մլն երեխա չեն կարողանում հասնել մինիմալ կրթական շեմերին: Մի շարք նոր գիտություններ, նորարարություններ են լինում գիտական ոլորտում եւ այս բոլոր նորարարությունների ոլորտում ֆրանկոֆոն երկրները պետք է իրենց դերն ունենան»: Նա բարձրացրեց կանանց եւ աղջիկների կրթական բարձր մակարդակ ապահովելու հարցը:

Տիկին Ազուլեն նշեց, որ այսօր Աղջիկների Միջազգային օրն է ու կարեւորեց կանանց դերը: Նա ասաց, որ կրթությունը յուրահատուկ բանալի կարող է լինել՝ կանխելու ծայրահեղականությունը: Օդրե Ազուլեն նշեց, որ Ֆրանկոֆոնիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ. «Լեզուն կառուցում է միտքը, սակայն միեւնույն ժամանակ անհրաժեշտ է գիտահետազոտական դրույթներ ֆրանսերենով: Անգլերենի հսկայական գերակշռություն կա ու վստահ եմ, որ կանայք ու աղջիկները այս ոլորտում կլինեն այն օղակը, որոնք թույլ կտան հաղթահարել այս մարտահրավերը: Արհեստական բանականության հարցն է հանդիսանում կենտրոնական հարցերից մեկը միջազգային մակարդակում: Այս ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրելու է միջազգային երկխոսություններ, որտեղ ֆրանսերեն լեզվի եւ մտածելակերպի հարցը պետք է լինի լսելի: Մենք այստեղ խրախուսում ենք ներառական մոտեցում կանանց եւ աղջիկներին՝ կրթության եւ գործարարական ոլորտներում, նաեւ պետք է բացառենք այն փաստը, որ կանայք զինված առճակատումների ժամանակ հանդիսանում են առաջին զոհերը: Կցանկանայի հատուկ ուշադրությունն ուղղել ֆրնկոֆոնիայի ստեղծագործ գործունեությանը: Ֆրանկոֆոնիան ապրում է նաեւ արվեստագետների աշխատություններում: Ֆրանկոֆոնիայի ջանքերի շնորհիվ մշակութային բազմազանության մի շարք դրույթներ հաստատվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ում»:

Նա ասաց, որ մեզ անհրաժեշտ են ֆրանսերեն լեզվով մամուլ, վավերագրական, գեղարվեստական կինո:

Ելույթի վերջում տիկին Ազուլեն անդրադարձավ Շառլ Ազնավուրին. «Մի մեծ մարդ զուգահեռներ էր տարել Ֆրանկոֆոնիայի եւ ՄԱԿ-ի մեջ: Այդ մարդուն հարգանքի տուրք է մատուցվել Փարիզում, Երեւանում, այս մարդը հանդիսանում էր Ֆրանսիայի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Հայաստանի հպարտությունը: Նա հանդիսանում էր միավորողը այն բոլոր գաղափարախոսության, որի կրողն ենք նաեւ մենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031