Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի մասին. «Կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի գործարանի փակումը տեղի չունենա»

Հոկտեմբեր 11,2018 15:41

Երեկ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել՝ փակելով Մ- 6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը: Պատճառն այն է, որ արդեն մի քանի օր շրջանառվող լուրերի համաձայն, ընկերության տնօրինությունը պատրաստվում է դադարեցնել գործարանի աշխատանքը: Արդյունքում մոտ 700 աշխատակից կդառնա գործազուրկ:

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ կառավարությունում պատրաստ են հարցը քննարկել, որպեսզի գործարանը չփակվի. «Գործ ունենք նաեւ սեփականատիրոջ կամքի ու նրա հնարավորությունների հետ: Բայց, այնուամենայնիվ, կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի գործարանի փակումը տեղի չունենա: Բայց միեւնույն ժամանակ մենք պետք է հաշվի նստենք նրա հետ, որ արտանետումների բարձր աստիճանը, որը տարիներ շարունակ եղել է, այդ քանակով անթույլատրելի են, եւ պետք է միջոցներ ձեռնարկվեն դրանք չեզոքացնելու»:

Պապիկյանը տեղեկացրեց, որ խնդրին տեղում ծանոթանալու նպատակով այսօր Ալավերդի կայցելի Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, իսկ երկուշաբթի օրը փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում կունենա սեփականատիրոջ հետ:

Նա ասաց, որ քննարկումների շնորհիվ փորձում են հասնել ցանկալի արդյունքի, որպեսզի մարդիկ չմնան առանց աշխատանքի, միեւնույն ժամանակ գործարանի շահագործումից չտուժի շրջակա միջավայրը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031