Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության նախագահ Ֆոստեն Արկանջ-Տուադերան այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին իր ելույթում ասաց, որ խոնարհվում է Շառլ Ազնավուրի հիշատակի առաջ ու նրան ներկայացրեց այսպես՝ «Հայկական արմատներով հսկա ֆրանսախոս արտիստ, որը պետք է գտնվեր մեզ հետ»:
Նա ասաց, որ այս գագաթնաժողովի թեման ՝ ապրել միասին, կիսել համամարդկային արժեքները, հարգել տարբերությունները, այդ թեմաները շատ համահունչ են Կենտրոնաաֆրիկյան հանրապետության իրավիճակի հետ. «Համամարդկային արժեքները իմ երկրում ապրում են սահմանադրության վերահաստատումից հետո: Մի իրավիճակում, երբ անվտանգությունը երաշխավորել հնարավոր չէր, ես ամեն ինչ արեցի, որ ընտրության ձեռք մեկնեմ եւ կարողանամ իրական խաղաղության հասնեմ իմ համաերկրացիների համար: Կենտրոնաաֆրիկյան ժողովրդին մենք խրախուսում ենք, որ բացառապես շարժվեն մարդասիրական արժեքներով, հարգեն տարբերությունները: Կցանկանայի հատուկ ուշադրություն ուղղել կենտրոնաաֆրիկյան երիտասարդությանը եւ հորդորել, որ ջանքեր չխնայվեն կրթության ոլորտում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ