Լրահոս
Օրվա լրահոսը

«Շառլը առաջնորդվում էր հայտնի խոսքով՝ իմ երկիրը Ֆրանսերեն լեզուն է, այս խոսքն իմաստավորում է մեր կազմակերպությունն ու այսօրվա հավաքը». Արքայազն Ալբերտ 2-րդ

Հոկտեմբեր 11,2018 14:07

Արքայազն Ալբերտ 2-րդը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին՝ բարձր մակարդակի հյուրասիրության համար: Նա ասաց, որ ուրախ են՝ մասն են կազմում այս արժեհամակարգի, որը կապում է իրենց՝ Ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար՝ ինչպիսիք են ահաբեկչությունը, մարդկանց տեղաշարժերը. «Ընդհանուր առմամբ այս թեման մաս է կազմում միջկառավարական եւ համամարդկային տիրույթում: Աշխարհը հաճախ գտնվում է ճգնաժամային իրավիճակներում եւ այս արժեքներով առաջ շարժվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը առավել իմաստավորվում է: Մենք պարտավորվել ենք այս արժեքները փոխանցել այն բոլոր երկրների բնակիչներին, որոնք մաս են կազմում մեր կազմակերպության: Հատկապես տղամարդ եւ կին իրավահավասարության տիրույթներում եւ ծայրահեղականության կանխարգելման տիրույթներում Ֆրանկոֆոնիան ունի շատ մեծ անելիքներ: Այն երկրների քանակը, որոնք ցանկանում են միանալ մեզ, ցույց է տալիս մեր կազմակերպության հաջողությունը: Մեր կազմակերպությունը, կրելով մարդասիրության եւ խաղաղության արժեքներ, Մոնակոյի արքայազնությունը իր չափով խթանում է այս բոլոր արժեքների զարգացմանը եւ այս ամենի տարածմանը ինտերնետային տիրույթում: Մենք նաեւ չպետք է ջանք խնայենք, որպեսզի կասեցնենք ծայրագույն աղքատության տարածումը: Այս առումով ընդգծեմ կրթության կարեւորությունը»:

Արքայազնը խոսեց շրջակա միջավայրի պահպանման, ծովերի եւ օվկիանոսների մաքրության մասին. «Վերջերս տեղի ունեցած սառցահալը մեզ հիշեցնու է, որ մարդկության ապագան կարող է վտանգված լինել»: Նա ասաց, որ պետք է ուշադիր լինել ծովերի մակարդակների փոփոխության եւ ձկների բազմազանության պահպանման հարցերի նկատմամբ: Նա ասաց, որ պետք է վերամիավորել մարդկանց եւ ծովերին, նման ծրագիր ունեն: Արքայազն Ալբերտ 2-րդը շնորհակալություն հայտնեց օվկիանոսների եւ ծովերի հարցը G7-ի օրակարգում ընդգրկելու համար:

Ելույթի վերջում նա ասաց, որ խոնարհվում է ֆրանսերեն լեզվի դեսպանի, մեծ արվեստագետի, մեծ պոետի հիշատակի առաջ. «Խորին հարգանքներս Շառլ Ազնավուրին: Շառլը առաջնորդվում էր հայտնի խոսքով՝ իմ երկիրը Ֆրանսերեն լեզուն է եւ այս արտահայտությունը իմաստավորում է մեր կազմակերպությունը եւ մեր այսօրվա հավաքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031