Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը մասնակցելու է արտահերթ ընտրություններին դաշինքով, բայց դեռևս պարզ չէ, թե որ ուժերի հետ. «Ա1+»

Հոկտեմբեր 11,2018 13:55

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե արտահերթ ընտրությունները անհրաժեշտ են, որպեսզի ներդրումներ լինեն, քաղաքագետ Լեւոն Շիրինյանը հիմնավոր համարեց. «Կայունություն չկա, ներդրողները գիտեն, որ Հայաստանի կլանները չեն ոչնչացվել: Ներդրողի համար կայուն տնտեսական սոցիալական քաղաքական վիճակ է պետք»:

Քաղաքագետի կարծիքով, Հայաստանում տնտեսական գիտության հայեցակարգ չի կիրառվում: Նա առաջարկում է, որ Հայաստանը որդեգրի սոցիալական շուկայական տնտեսության հայեցակարգը:

«Այս հայեցակարգը պարտադրում է հասարակության չունևոր խավին սպասարկել, թույլ չտալ մոնոպոլիայի առաջացումը»:

Լևոն Շիրինյանը հավելեց, որ Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը մասնակցելու է արտահերթ ընտրություններին դաշինքով, բայց դեռևս պարզ չէ, թե որ ուժերի հետ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031