Լրահոս
Օրվա լրահոսը

Էմանուել Մակրոն. Ֆրանսերենը չի կարող գոյություն ունենալ, եթե ամփոփված լինի մեկ մայրցամաքով

Հոկտեմբեր 11,2018 13:45

Հոկտեմբերի 11-ին Երևանում մեկնարկեց   Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Հանդիպման թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում», և դրան մասնակցում են  38 երկրների ղեկավարներ:

Գագաթնաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը կարևորեց ֆրանսերեն լեզվի տարածումը:

Նա նշեց, որ  շուտով 700 մլն մարդ կխոսի ֆրանսերեն, և ֆրանսերենը այսօր հանդիսանում է երկրորդ ամենաշատ ուսուցանված լեզուն անգլերենից հետո:

«Մենք ստեղծագործ լեզու ենք. մեր երկխոսությունները միջազգային շրջանակներում անգլերենով են անցնում, անգլերենը դարձել է կիրառական լեզու, սակայն ֆրանսերենն էլ կարող է ունենալ նույն աստիճանը: Մենք պետք է հիշենք, որ ֆրանսերենը ստեղծագործ լեզու է»:

Նա նաև կարևորեց ֆրանսերեն լեզվի ակտիվ կիրառումը ինտերնետում և նշեց, որ ֆրանսերենը չի կարող գոյություն ունենալ, եթե ամփոփված լինի մեկ մայրցամաքով:

Մակրոնը առաջարկեց ստեղծագործող հեղինակների համաժողով հրավիրել և ստեղծել մի շարք նոր բառարաններ:

Էմանուել Մակրոնը խոսեց նաեւ ֆրանսահայ մեծանուն երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի մասին:

«Հայաստանի համար Ֆրանսիան և ֆրանկոֆոնիան խորհրդանշվում էին մի ձայնով, երգի հսկա տաղանդով, որը երգում էր մեր երջանկությունը, մեր դժբախտությունները, մեր թեթև մոտեցումները կյանքի, մի հատուկ թախիծով, որը յուրահատուկ է պանդխտության մեջ ապրող մարդկանց համար»:

Նրա խոսքով` Ազնավուրը երգում և պահպանում էր հայկականությունը, կազմակերպում օգնության գործընթացներ Ցեղասպանության ժամանակ և խրախուսում էր քաջությունը:

Պատրաստեց Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031