Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արցախի հերոսի հետապնդումը կդադարեցնեն, բնականաբար, այն բանից հետո, երբ նա կմուծի վատնված գումարները. «Հրապարակ»

Հոկտեմբեր 11,2018 12:42

«Մարտիկ» հիմնադրամի ղեկավար, Արցախի գործարար հերոս, գեներալ լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը, որը մեղադրվում է գումարներ վատնելու մեջ, փաստաբան չի պահում։ Իր վերաբերյալ քննությանը մասնակցում է մենակ։

Թեեւ գործով նոր հանգամանքներ բացահայտված չեն, սակայն ընդհանուր մոտեցումն այն է, որ Արցախի հերոսի հետապնդումը դադարեցնեն, բնականաբար, այն բանից հետո, երբ նա կմուծի վատնված գումարները։

ՔԿ հրապարակած վատնումների գումարը՝ 54 մլն դրամ, շատ քիչ է։ «Ես այս գումարի չափի հետ համամիտ չեմ»,- ասում է Երեւանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը։ Նա 2016 թվականից խոսել է, բարձրաձայնել, աղմկել «Մարտիկի» չարաշահումների վերաբերյալ, պահանջել, որ հիմնադրամը լուծարվի, եւ այժմ հետեւում է քրեական գործի ընթացքին։

Անահիտ Բախշյանը պատմում է․ «Ապրիլյան պատերազմից հետո մենք 2 չափազանց ծանր վիրավորված զինվորներ ունեինք, որոնց ծնողները պնդում էին, որ նրանց Գերմանիա ուղարկեն՝ բուժման։ Գումար հավաքելու խնդիր կար, եւ ես դիմեցի, որ Արթուր Աղաբեկյանն էլ գումար տա։ Նա ասաց մոտավորապես, որ այդպիսի նպատակների համար չէ «Մարտիկ» հիմնադրամը, հետո մի կերպ ընդամենը 1-ական միլիոն տվեց յուրաքանչյուրին, այն դեպքում, երբ որ ինքն այդ տարի ահագին միլիոններ ուներ։ Ես ջղայնացա։ «Մարտիկ» հիմնադրամն էլ ո՞ր պահի համար էր, եթե ոչ այն օրվա։ Ինձ ասացին, որ կանոնադրական կետ ունեն, որ Հայաստանի համար միայն օրհասական պահերին կարող են որոշում կայացնել՝ «Մարտիկ» հիմնադրամի մայր գումարը ծախսել։ Ես հարցրեցի, թե սրանից էլ օրհասական պահը ո՞րն է, ինչո՞ւ չեն ՀՀ նախագահը, պաշտպանության նախարարը, Վեհափառը եւ Աղաբեկյանը՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, այդ որոշումը կայացնում։ Այդպես սկսեցի բողոքել, ի վերջո մեղադրանքը եղավ»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031