Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փաշինյանը հաստատեց օրակարգը հոկտեմբերի 2-ին, կամ ուղղակի հանրության միջոցով պարտադրեց, և հիմա պարզապես այդ օրակարգի շուրջ տեղի են ունենում արդեն քաղաքական բանակցություններն ու դետալների ճշգրտումը. «Ժամանակ»

Հոկտեմբեր 11,2018 12:38

Այս օրերը Հայաստանում աչքի են ընկնում քաղաքական բանակցություններով, որոնք տեղի են ունենում վարչապետի և քաղաքական ուժերի, վարչապետի և ԱԺ նախագահի, նախագահի և ԱԺ նախագահի, նախագահի և վարչապետի միջև: Եվ անկասկած է, որ այդ բանակցությունն ու շփումները ամենևին ձևականություն կամ թատրոն չեն, ու թեև շատ բան, մեծ հաշվով, կանխորոշված է, այդուհանդերձ անկասկած է, որ բանակցության միջոցով փորձ է արվում նաև գալ դետալների համաձայնեցման, բայց իրական քաղաքական ռեժիմում համաձայնեցման, ոչ թե ուղղահայացի ռեժիմում, պարզապես թատերականացված հանդիպումներով, ինչպես նախկինում:

Խնդիրն այն է, որ Փաշինյանը հաստատեց օրակարգը հոկտեմբերի 2-ին, կամ ուղղակի հանրության միջոցով պարտադրեց, և հիմա պարզապես այդ օրակարգի շուրջ տեղի են ունենում արդեն քաղաքական բանակցություններն ու դետալների ճշգրտումը: Եվ այդ իմաստով մենք, ըստ էության, ականատես ենք լինում որոշակիորեն խորհրդարանական մոդելի եթե ոչ աշխատանքին՝ դա գուցե չափազանցություն լինի, ապա առնվազն «փորձնական հեռարձակմանը», այն իմաստով, որ այդ մոդելն այս օրերին սկսել է յուրօրինակ դանդաղ պտույտ: Ի վերջո տեղի է ունենում շահերի բախումը, գալիս է հանրությունն ու հաստատում օրակարգը, ըստ էության բոլոր ուժերին ստիպելով արդեն մնալ օրակարգի շրջանակում և գալ համաձայնության՝ հստակ պատկերացնելով, որ եթե անգամ այդ համաձայնության արդյունքում որևէ մեկը չստանա ոչինչ, միևնույն է, դա ավելի մեծ կորուստ չի լինի, քան այն, ինչ կարող է տեղի ունենալ հանրային օրակարգը չընդունելու և համաձայնության չգալու դեպքում:

Այդ տեսանկյունից, Փաշինյանի հայտարարությունը արտահերթ ընտրությունից հետո կուսակցական սկզբունքին առաջնայնություն չտալու մասին, ստանում է նաև հետագա քաղաքական զարգացումների հանդեպ համակարգային մոտեցման հարցում կարևոր նշանակություն: Անկասկած է, որ Փաշինյանի գլխավորած ուժի հաջողությունը լինելու է գերակշռող, և այստեղ, իհարկե, ոչ միակ վճռորոշը, սակայն կարևոր է լինելու, թե ինքը՝ առաջնորդը ինչպիսի անհատական պատկերացումներ և ռազմավարություն կդրսևորի քաղաքական հետագա ընթացքը, այսպես ասած, ընտրության տոկոսային հարաբերությունից որոշակիորեն «անկախ» պահելու տեսանկյունից, թույլ չտալով հանրային մտածողության կարծրացում հենց այդ էտապում: Այստեղ հանրային մտածողության մեջ է լինելու խնդիրը, ոչ թե խորհրդարանի ընտրության տոկոսների, և այդ առումով Փաշինյանի ազդակը, առնվազն որպես ելակետ, շատ կարևոր է ու ողջունելի, որ նա չի պատրաստվում կարծրացնել իրավիճակը խորհրդարանական տոկոսների շուրջ:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031