Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր տիկնոջ հետ այցելեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրեց և մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
President of France Emmanuel Macron pays a visit to the Armenian Genocide memorial complex within the framework of his visit to Yerevan, Armenia

Մակրոնը նաև եղևնի տնկեց հուշահամալիրի Հիշողության պուրակում։
President of France Emmanuel Macron pays a visit to the Armenian Genocide memorial complex within the framework of his visit to Yerevan, Armenia
President of France Emmanuel Macron pays a visit to the Armenian Genocide memorial complex within the framework of his visit to Yerevan, Armenia
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր՝ «միայն ապրել էին ուզում»: Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը դեռ 1915 թվականին մտավորականների կողմից: Եվ նա ընդունել է երեխաներին և ընտանիքներին, ովքեր փախչում էին ցեղասպանությունից, և ովքեր մեր ազգն ավելի պանծացրին: Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար: Այս տխուր խոնարհումը: Նրանց համար, ովքեր ընկան: Մեր և գալիք սերունդների համար»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: