Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ժամանակն է դադարեցնել խտրականությունը ծիածան ընտանիքների նկատմամբ». ԵԽԽՎ-ն զեկույց ընդունեց

Հոկտեմբեր 11,2018 11:49

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում երեկ վեհաժողովը քննարկեց շվեդ պատվիրակ Ջոնաս Գունարսոնի «Անձնական և ընտանեկան կյանք. հավասարություն անկախ սեռական պատկանելության» զեկույցը:

Զեկույցում ամրագրված է. «Անհրաժեշտ է իրավական համակարգ, որպեսզի այն ճանաչի իրականությունը, միասեռ ամուսնությունները և ծիածան ընտանիքները, որոնք գոյություն ունեն Եվրոպայի տարածքում: Նրանք ունեն նույն կարիքները, ինչ բոլոր մյուս ընտանիքները»:

Զեկույցում կոչ է արվում բոլոր անդամ երկրներին իրենց օրենսդրությունը համապատասխանեցնել ՄԻԵԴ նախադեպային իրավունքին՝ միասեռ ընտանիքների ճանաչման և պաշտպանության համար, որպեսզի նրանք ունենան նույն իրավունքները կապված առողջապահության և այլ ոլորտների հետ: Ըստ զեկույցի՝ միասեռ զուգընկերները պետք է իրավունք ունենան քաղաքացիության, սեփականության, առողջության, ժառանգության և ընտանիք կազմելու:

Համաձայն փաստաթղթի՝ ծննդյան վկայականները պետք է ամրագրեն տրանսգենդեր ծնողների հստակ սեռը, ծնողները պետք է ունեն ծնողական իրավունք ու հարաբերություններ իրենց երեխաների հետ առանց խտրականության: Զեկույցով վեհաժողովը կոչ է անում. «Կոչ ենք անում ընդունել և հարգել մեր հասարակություններում ծիածան ընտանիքներին»:

Նշենք, որ զեկույցը ընդունվեց վեհաժողովի կողմից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031