Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն ընդունեց ՄԱԿ-ի ու ԵԽ մոնիտորինգային կառույցների կողմից «գորշ գոտիներ» անսահմանափակ մուտքին վերաբերող բանաձև

Հոկտեմբեր 11,2018 11:29

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ձայների 39 «կողմ» և 7 «դեմ» հարաբերակցությամբ  ընդունվեց գերմանացի պատվիրակ  Ֆրանկ Շվաբեի (լուսանկարում) հեղինակած «Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձեւը։

Այն վերաբերում է չճանաչված պետություններում կամ,  այսպես կոչված, «գորշ գոտիներում» մարդու իրավունքների մշտադիտարկմանը:

Այս բանաձևով, ըստ էության, ամրագրվում է, Արցախի իշխանությունների պատրաստակամությունը համագործակցել ԵԽ-ի և ՄԱԿ-ի համապատասխան մարմինների հետ` մշտադիտարկման առարկա դարձնելու մարդու իրավունքների իրավիճակն Արցախում:

Զեկույցում ամրագրված է. «Նախարարների կոմիտեն պետք է հրատապ քննարկումներ անցկացնի, երբ Եվրախորհրդի մարդու իրավունքների մոնիտորինգի մարմնին մերժվում է անդամ պետության տարածք մուտք գործել: Այն պետք է հաշվի առնի՝ ԵԽ-ում անդամ պետությունները համաձայնության են եկել մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինների կողմից այցելություններ կատարելու հանգամանքներում, որտեղ կա հիմք `հավաստիանալու, որ մարդու հիմնարար իրավունքների եւ արժանապատվության լուրջ խախտումներ կան»:

Բանաձևում մտահոգություն կա, որ պետությունները չեն համագործակցում մարդու իրավունքների միջազգային մոնիտորինգային մեխանիզմների հետ ու կոչ արվում  լիարժեք համագործակցության. «Պետք է վերանայվի Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգի մեխանիզմների միջեւ համագործակցության վիճակը՝ համակարգման եւ առավելագույնս ներդաշնակեցնելու նպատակով»:

ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունն իրենց ելույթներում կողմ արտահայտվեցին  Սակայն միայն ադրբեջանական ողջ պատվիրակությունը և մեկ թուրք պատվիրակ դեմ քվեարկեց զեկույցին:

Այս համատեքստում ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Սևինջ Ֆաթալիևան իր ելույթում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և ռուս հասարակական-քաղաքական կին գործիչների՝ Արցախ այցին ու այն համարեց սադրանք. «Այս կերպ չի կարող խաղաղություն հաստատվել, սա սադրանք է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031