Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լողորդ Արթուր Բարսեղյանը 8-րդ տեղն զբաղեցրեց պատանեկան օլիմպիական խաղերում

Հոկտեմբեր 11,2018 10:32

Բուենոս Այրեսում ընթացող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում հայաստանցի լողորդ Արթուր Բարսեղյանը այս գիշեր երկու կարեւոր մեկնարկի մասնակցեց:

Հեռանկարային մարզիկը հանդես գալով 50 մետր ազատ ոճով լողի եզրափակչում՝ 0.23.17 արդյունքով եզրագիծը հատեց ութերորդը, իսկ նույն մրցատարածության դելֆին լողաոճի կիսաեզրափակիչ փուլում ցույց տվեց 0.24.44 արդյունք, ինչը չբավարարեց ութ ուժեղագույնների մեջ հայտնվելու եւ մեդալի համար պայքարելու իրավունք նվաճելու համար:

Արթուր Բարսեղյանի մրցելույթը պատանեկան օլիմպիական խաղերում հաջող է, քանի որ մեր համար դժվար լող մարզաձեւում նախնական փուլերը հաղթահարելը, առավել եւս՝ եզրափակչի ուղեգիր նվաճելը արդեն իսկ լուրջ ձեռքբերում է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031